Ադրբեջանի ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Ալի Շաֆիեւը «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, թե անցած տարի ձերբակալվել է Սդրբեջանի դեմ հետախուզական գործունեությամբ զբաղվող 20 մարդ, որոնցից 13-ը` Հայաստանի օգտին:
Նրա բերած տվյալներով, անցյալ տարի Ադրբեջանում բացահայտվել եւ վնասազերծվել են նաեւ ահաբեկչական, ծայրահեղ կրոնական մի շարք խմբավորումներ: Մասնավորապես, միջազգային ահաբեկչության (Ալ-Ղաիդա, Ալ-Ջիհադ) հետ կապ ունեցող ահաբեկչական խմբեր են վնասազերծվել: Դրանց անդամներից 40-ը ձերբակալվել է: Ահաբեկիչներից մեկը սպանվել է զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ: Կրոնական ծայրահեղական խմբավորման 9 անդամներ են ձերբակալվել, որոնք Բաքվում զինված հարձակում են գործել` օգտագործելով զորամասից գողացված զենք եւ զինամթերքը: Ըստ Շաֆիեւի, նրանք պլանավորում էին հարձակումներ ԱՄՆ-ի եւ այլ երկրների դեսպանատների վրա:
Thursday, July 3, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment