Thursday, July 3, 2008

Սուդանում ավիավթարի զոհերի թվում կա նաեւ հայաստանցի օդաչու

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 28.06.08: Ուրբաթ օրը Սուդանում վթարի է ենթարկվել Ջուբա քաղաքի բեռնափոխադրող ընկերությանը պատկանող ռուսաստանյան արտադրության «Անտոնով ՎՆ 12» օդանավը: Անձնակազմի զոհված 7 անդամներից 5-ը օտարերկրացիներ էին, որոնցից մեկը` հայ: Երկրի քաղաքացիական ավիացիան ղեկավարող մարմնի խոսնակ Աբդել Հաֆիզը «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խարտումից Ջուբա թռիչք կատարելիս` եղանակային վատ պայմանների հետեւանքով: «Անձնակազմի 8 անդամներից մեկը` Սուդանի քաղաքացի Մոհամադ Համզան, փրկվել է: Զոհվածներից երկուսը սուդանցի էին, չորսը` Ուկրաինայից, մեկը` Հայաստանից»: Անձնակազմի փրկված անդամի վկայությամբ` վթարի պատճառը ինքնաթիռին դիպած կայծակն է եղել:

No comments: