/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) երախտապարտ է կոնգրեսական Ադամ Շիֆին, Ջորջ Ռադանովիչին, Ֆրենկ Փալոնեին եւ Մարկ Քըրքին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ANCA-ում: «Մենք ողջունում ենք կոնգրեսականների նախաձեռնությունը, որոնք 111-րդ Կոնգրեսում ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ շուտով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ այդպիսով լիովին սատարում է Կոնգրեսում այդ բանաձեւի ընդունմանը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Իր հերթին կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իրենք կաշխատեն, որպեսզի ապրիլի 24-ին Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրանից է կախված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճի ընթացքն ու մթնոլորտը: «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար, Ամերիկայի թուրքական լոբբին միլիոնավոր դոլարներ կծախսի: Այդպես էր արվում նաեւ անցյալում: Թուրքական լոբբին կպնդի, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Վաշինգտոնի կողմից կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ որ այժմ այնքան էլ հարմար ժամանակ չէ ճանաչման համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ արդեն 94 տարի է անցել եւ ես արդեն չգիտեմ, թե երբ կգա այդ պատշաճ պահը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն ճանաչելու համար»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսում արդեն ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունն ու Մարկ Քըրքը, կոչ են անում ԱՄՆ նախագահին ու կառավարությանը ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ կատարած վայրագությունները, որոնք 1,5 մարդկանց կյանք խլեցին:
Wednesday, March 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment