Wednesday, March 25, 2009

Հրդեհ է բռնկվել հայկական խոշորագույն «Նաիրիտ» քիմիական գործարանում

HayInfo.24-3-2009- Նախօրեին հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման արտադրամասերից մեկում, հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան"Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է, այնուհետև մարվել։Թթվածնի արտադրության արտադրամասում այրվել է կոմպրեսատորի 15 քմ յուղ:«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը եղել է ԽՍՀՄ տարածքում քլորոպենային կաուչուկի մենաշնորհային արտադրողը։ 1989 թվականին այն փակվել է բնապահպանական նկատառումներով։ Ձեռնարկության աշխատանքը մասամբ վերականգնվել է 1992-1993 թվականներին։

No comments: