«ԱԶԳ», 26-03-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր ինքն Իրաքում հանդիպումների ժամանակ օգտագործել է «Քրդստան» բառը: «Ես նման արտահայտություն չեմ արել», Իրաքից վերադառնալուց հետո օդանավակայանում թուրք լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Աբդուլլահ Գյուլը: «Ես այդ արտահայտությունը չեմ գործածել: Ըստ Իրաքի սահմանադրության, երկրի հյուսիսային հատվածում գոյություն ունի քրդական վարչակազմ, մենք դա ենք ասել», հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է «Նոյյան տապանը»:
Thursday, March 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment