
HayInfo.24-3-2009- «Ոստիկանության զորեքրի մասին» օրենքում ուղղումներ մտցնելով ՀՀ իշխանությունները փորձում են ոստիկանությանը ավելորդ լիզարություններով օժտել, երեքշաբթի ասաց Արման Մուսինյանը՝ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան"
«ՀՀ իշխանություններն այսօր շտապ փորձում են ոստիկանությանը լրացուցիչ, երբեմն նույնիսկ տարօրինակ լիազորություններ վերագրել, ինչը խոսում է այն մասին, որ իշխանությունները քաղաքական խնդիրների լուծումը քաղաքական հարթության մեջ չեն տեսնում, այլ ուժի կիրառման»,- ասաց Մուսինյանը։
Նրա խոսքերով, քաղաքական համատեքստում ուղղումները մտահոգություն են առաջ բերում, իսկ օրինագծի իրավական գնահատականը կտան ՀԱԿ փորձագետները, ովքեր տվյալ պահին ուսումնասիրում են առաջարկվող փոփոխությունները։
ՀՀ ԱԺ պատգամավորները մարտի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեցին «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի փոփոխությունները։ Փոփոխություններով հստակեցվում է Ոստիկանության զորքերի լիազորությունների ցանկը, փոփոխություններ են արվում զորքերի կառուցվածքում և կանոնակարգվում է դրանց անցումը պայմանագրային ծառայության։
Փոփոխությունների համաձայն՝ ճշտվում են Ոստիկանության զորքերի խնդիրները, նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը այսուհետ չի դիտարկում ոստիկանության զորքերի պարտականության մաս՝ թողնելով այն քրեակատարողական ծառայությանը:
Օրինագիծը երկրի խորհրդարանում ակտիվ քննարկումների առիթ դարձավ, մասնավորապես, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը օրենքում ուղղումներ կատարելուն դեմ հանդես եկավ՝ համարելով, որ Ոստիկանության զորքերը հասարակական կարգը պահպանելու և ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ կիրառելու չափազանց լայն լիազորություններով են օժտվում։
No comments:
Post a Comment