Thursday, March 26, 2009

Վիենայում տեղի է ունենում III հայ-ադրբեջանական հասարակական խաղաղարարական համաժողովը

/PanARMENIAN.Net/ 25.03.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աջակցության երրորդ հայ-ադրբեջանական հասարակական խաղաղարարական համաժողովը տեղի է ունենում Վիենայում: Համաժողովի կազմակերպիչը International Alert միջազգային կազմակերպությունն է: Համաժողովի թեման է. «Անվտանգություն. Կոչեր եւ հնարավորություններ, եւ վստահության կառուցման մեխանիզմներ»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել International Alert-ի ներկայացուցիչ Դեսիսլավա Ռուսանովան, այսօր համաժողովին ելույթ կունենա ձգձգվող հակամարտությունների գծով ԵԱՀԿ նախագահի հատուկ հանձնակատար, դեսպան Հարալամպոս Կրիստոպոլոսը: Նա առանձնապես ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ հունական նախագահը գտնում են, որ հայ-ադրբեջանական հասարակական խաղաղարարական համաժողովը կօգնի հակամարտության կողմերին Երեւանի ու Բաքվի միջեւ ստեղծելու վստահության մթնոլորտ:

No comments: