Thursday, April 9, 2009

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 235-ի

Tert.am 8-4-2009- Իտալիայում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Արդեն երկրորդ գիշերն է, ինչ լապտերի լույսի ներքո փրկարարները շարունակում են փնտրել Իտալիայի որոշ շրջանները ցնցած երկրաշարժի զոհերին և տուժածներին։ Նշենք, որ երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 235 մարդ։ Հազարավոր մարդիկ անօթևան են մնացել, իսկ զոհվածների հարազատները պատրաստվում են այսօր անցկացնել հուղարկավորության արարողություններ։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Իտալիայի Աբրուցո լեռնային շրջանի՝ նախադեպը չունեցող երկրաշարժի հետևանքով անապաստան հայտնված մարդկանց տեղավորել են հարակից գյուղերի վրաններում։

No comments: