
Tert.am. 9-4-2009- Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն այսօր ընդունեց Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ` Արման Կիրակոսյանը դրական գնահատեց հայ-կուբայական հարաբերությունների զարգացման ընթացքը և նշեց, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար։Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը։ Նա նշեց նաև, որ Հայաստանի և Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը։
No comments:
Post a Comment