Friday, April 10, 2009

Սերիալները ազդում են ծնելիության վրա

Tert.am. 9-4-2009- Հեռուստասերիալներից կախվածության պատճառով Բրազիլիայում վերջին 20 տարվա ընթացքում ծնելիությունը նվազել է 3 միլիոնով։ Միևնույն ժամանակ ավելացել է ամուսնալուծությունների հաճախականությունը։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Հետազոտողները հաստատել են, որ երբ հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին ֆիլմի սյուժեով բաժանվում էր ամուսնուց կամ սիրեցյալից, ապա ապահարզանների թիվն այն վայրերում, որտեղ հեռարձակվում էր տվյալ սերիալը, ավելանում էր միջինը 0,1%-ով։ Ու թեև այդ թիվը չնչին է թվում, տասնյակ տարիների հաշվարկով այն բավական զգալի է դառնում։

No comments: