HayInfo.7-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին (Giorgio Napolitano) Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, երեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Աբրուցցո մարզի լ’Ակվիլա մարզկենտրոնում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ», - ասվում է նախագահի ցավակցական ուղերձում։
«Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ բարեկամ Իտալիային պատուհասած այս դաժան փորձությունից շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի հարազատներին ու մերձավորներին` տոկունություն և ոգու արիություն», - մամուլի ծառայությունից մեջբերեցին Սարգսյանի խոսքերը։Wednesday, April 8, 2009
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
HayInfo.7-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին (Giorgio Napolitano) Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, երեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Աբրուցցո մարզի լ’Ակվիլա մարզկենտրոնում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ», - ասվում է նախագահի ցավակցական ուղերձում։
«Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ բարեկամ Իտալիային պատուհասած այս դաժան փորձությունից շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի հարազատներին ու մերձավորներին` տոկունություն և ոգու արիություն», - մամուլի ծառայությունից մեջբերեցին Սարգսյանի խոսքերը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment