Thursday, April 2, 2009

Շառլ Ազնավուր: Հիմա մենք սպասում ենք, որ գուցե Օբաման ի վերջո կճանաչի ցեղասպանության փաստը

Հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տոել Hayinfo լրատոական-վերլուծական կայքին: Hayinfo-ի լրագրողը հանրահայտ հայրենակցին հարցեր է ուղղել, որոնք տրված էին Հայլենդի բնակիչների կողմից:
-Հարգելի պարոն Ազնավուր, շնորհակալ ենք, որ կարողացաք մի քանի րոպե տրամադրել և հանդիպել մեզ այսօր` մինչև Բարվիխայում ձեր համերգը:Հարցերը, որ ուզում ենք ուղղել Ձեզ, տրված են հայկական ամենամեծ սոցիալական ցանցի` HAYLAND.AM- ի օգտագործողների կողմից:
– Շատ հաճելի է:
– Նրանք բոլորն արտահայտում են իրենց անկեղծ երախտիքը, որպես իսկական հայի, և որպես կերպար, որին նրանք ձգտում են նմանվել, մարդ, որը հասնում է իր ժողովրդին դժվարին պահերին, աջակցում է նախաձեռնությոններում և կերտում է հնարավորություններ հայ ժողովրդի ներուժը ամբողջ աշխարհում զարգացնելու:Ալեքսանդր Մոսկվայից -Պարոն Ազնավուր, ինչպես կգնահատեիք ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և որոնք են Իսրայելի ` Հոլոքոստից տուժած ժողովրդի կողմից ցեղասպանության չճանաչման իրական պատճառները:
- ԱՄՆ դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, բայց 35 այլ երկրներ արդեն ճանաչել են այն: Հիմա մենք սպասում ենք, որ գուցե պարոն Օբաման ի վերջո կճանաչի այն, դրանից հետո Թուրքիան ևս ստիպված կլինի ճանաչել ցեղասպանության փաստը: Ինչ վերաբերում է Իսրայելին, նրանք միշտ սիրում են լինել միակը:
Գրիգոր Մոսկվայից- Ինչ չափով են հայկական պոետիկ և երաժշտական ավանդույթներն ազդել Ձեր արվեստի վրա:
- Հայկական ավանդույթները իմ արվեստի վրա ազդել են ավելի քիչ, քան Ֆրանսիականները, քանի որ շատ հաճախ մենք` հայերս, չենք հասկանում հայկական պոեզիան: Ես շատ մարդկանց չգիտեմ, որոնք կարող են ինձ համար թարգմանել Սայաթ-Նովա: Դուք հասկանում եք Սայաթ Նովային:
– Ցավոք, ոչ միշտ ամբողջությամբ:
Ազնավուր -Իմ քույրը հասկանում է: Ես ինքս բառերի մեծ մասը չեմ հասկանում, այն ուրիշ լեզվով է` գրաբարով: Եվ մենք մեծ դժվարությամբ ենք պահպանել մեր ժամանակակից լեզուն սփյուռքում, պատկերացրեք, եթե մենք ստիպված լինեինք նոր լեզու սովորել:
- Դուք տեսնում եք, արդյոք գործի շարունակողներ Ֆրանսիայում? Կան արդյոք իրական նոր աստղեր Ֆրանսիական Շանսոնում.
– Այս պահին, ոչ:
-Արթուրը Ռուսաստանից ասում է, որ տպավորված է Ձեր պատմվածքներով, և հարցնում է, թե արդյոք պատրաստվում եք նոր գիրք հրատարակել.
- Այո, ինձ ուղղակի ժամանակ է հարկավոր գիրքս ավարտելու համար: Կարծում եմ, կավարտեմ այն մեկ տարվա ընտացքում:
-Անահիտը Արցախից - մաղթում է Ձեզ միշտ մնալ հոգով երիտասարդ, ինչպես հիմա: Նա հարցնում է, թե, երբ եք պատրաստվում այցելել Արցախ:
- Երևի մայիսին, իմ ավագ դստեր հետ: Նա համերգ է տալու այնտեղ: Դա կլինի առաջին անգամը, որ ես այնտեղ կլինեմ: Ես երբեք չեմ եղել այնտեղ:
-Արմենը Երևանից- երախտապարտ է Ձեզանից և համարում է Ձեզ Ֆրանսիացի և Հայ ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ: Նա շնորհակալէ, որ ձեր ջանքերի շնորհիվ Փարիզում ստեղծվեց Երևանի պուրակը:
- Ցավոք, ես շատ հիասթափված էի, երբ մենք բացեցինք այգին, բայց այնտեղ ոչինչ տնկված չէր: Մենք շատ ուրախ կլինեինք պուրակը ծաղիկներով լեցուն տեսնել: Այգին անպայման պետք է տարբերվի մյուսներից և դա ժամանակի հարց է:
-Մերին Ստավրոպոլից - " Հավիտենական սեր " ստեղծագործությունը դուք այնքան հուզիչ և ի սրտե եք կատարում , որ ուրիշ ոչ - ոք չի կատարում : Ասացեք , խնդրեմ , ինչ է իրական սերը Ձեզ համար : Երբևե զգացել եք այն :
-Ազնավուր -Ես ավելի շատ չգիտեմ, քան ուրիշները: Իրական սերը հավատարմություն է: Գիտեք, հայերը, որոնց տեսել եմ իմ կողքին` հայրս, մայրս, նրանք ապրել են իրենց սերը միասին ամբողջ կյանքում և երբեք չեն բաժանվել, ես կարծում եմ, դա է իրական սերը: Այն սկսվում է կրքից, այնուհետև վերածվում է ջերմության և փոխըմբռնման:
– Շնորհակալություն, Պարոն Ազնավուր : - Merci! , մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ HayInfo.31-3-2009-

No comments: