7-4-2009- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի առաջին ջութակի դերում կարող են լինել Հայաստանը և Ռուսաստանը: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ «Եթե այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվեն, ապա մենք ավելի ուժեղ կլինենք, քան այսօր, և կարելի է ենթադրել, որ մենք իրագործում ենք այդ համագործակցության շրջանակներում տրված խոստումները»,- ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելոռուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումն ընդունվել է Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի փետրվարի 4-ի արտահերթ գագաթնաժողովում։ ԱԱՀՈՒ-ն պետք է բաղկացած լինի երկու մասից` զորային բաղկացուցիչ և հատուկ նշանակության ուժեր:
Աղբյուր` Panorama.am
Wednesday, April 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment