«ԱԶԳ» 10-04-2009- Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Թուրք վարչապետը հույս է հայտնել, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ոչ մշտական անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր: «ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի եւ կոչ անի Հայաստանին դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից: Թուրքիան արդեն քայլեր ձեռնարկել է եւ առաջարկել է ձեւավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները», ընդգծել է Էրդողանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը:
Friday, April 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment