Friday, April 10, 2009

Լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին երկու գրքերի անգլերեն թարգմանությունները

/PanARMENIAN.Net/ 09.04.2009 - Լույս են տեսել Հայոց ցեղասպանության շվեյցարացի ու գերմանացի ականատեսների անգլերեն թարգմանությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Առլինգթոնի (Մասաչուսեթսի նահանգ) Հայկական մշակութային կենտրոնում: Գրքերում ողբերգությունը ներկայացված է նոր տեսակետից: «Հայաստան 1915» գիրքը գրել է Հենրիխ Ֆիրբյուխերը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում գերմանական առաքելության ղեկավար գերմանացի գեներալ Լիման ֆոն Սանդերսի անձնական թարգմանիչը: Գիրքը հիմնված է Ֆիրբյուխերի Օսմանյան Թուրքիայում կատարած ուղեւորության վրա եւ վկայություն է հայ բնակչության զանգվածային սպանությունների մասին: Երկրորդ` «Արյան ու արտասուքի երկրում` փորձը Մեսպոտամիայում Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918)» գիրքը պատկանում է շվեյցարացի Ջեյոբ Կանցլերի գրչին, որը կոտորածի ժամանակ եղել է Ուրֆայում: Գրքում նկարագրվում է քրիստոնյա բնակչության ոչնչացումը: Ջ.Կանցլերը հայտնի է նրանով, որ օգնել է շուրջ 8000 հայ որբերի տեղափոխվել Լիբանան:

No comments: