Friday, April 10, 2009

Microsoft-ը ոչնչացնում է Windows XP-ն

Tert.am. 9-4-2009- Ապրիլի 14-ից Microsoft-ը դադարեցնում է Windows XP գործավար համակարգի բոլոր երեք տարբերակներին՝ Home Edition-ին, Media Center-ին և Professional-ին ցուցաբերվող «հիմնական աջակցությունը», ինչի մասին ասված է ընկերության պաշտոնական կայքում: «Հիմնական աջակցության» օգտատերերը կարող են անվճար օգնություն ստանալ անկանխատեսելի իրավիճակներում, կարող են բողոքել և Microsoft-ին դիմել համակարգի որոշ լարքեր փոխելու համար: «Երկարացված աջակցության» ժամանակահատվածում այս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն չի ընձեռվում, և օգտատերն ստիպված է վճարել նույնիսկ Windows-ի անվտանգությունն ապահովող ծրագրերի նորացման համար: Microsoft-ը Windows XP գործավար համակարգն առաջին անգամ շուկա հանեց 2001թ. նոյեմբերին: 2007թ. փետրվարին թողարկվեց Windows-ի հաջորդ տարբերակը՝ Vista-ն: Սակայն մինչև հիմա Windows XP-ն Vista-ից ավելի մեծ ընդունելություն է վայելում: Microsoft-ը խոստացել է այս տարի թողարկել իր գործավար համակարգի հերթական տարբերակը՝ Windows 7-ը, որն ավելի արագ է գործելու և ավելի քիչ պահանջներ է ներկայացնելու համակարգչի հնարավորությունների նկատմամբ:

No comments: