«ԱԶԳ» 13-05-2009- «1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին». այս նախադասությունը մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը` թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն` «Պատմության հետնասենյակները» հեռուստատեսային հաղորդման ժամանակ: Նրա անսպասելի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել հաղորդման մասնակիցների ու հեռուստադիտողների շրջանում: Այս մասին գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: Մուրադ Բարդաքչըի վարած հեռուստահաղորդումն այս անգամ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա զարգացումներին` 1915 թվականի դեպքերի լույսի ներքո: Երիտասարդ արվեստագետը այդ դեպքերը «ցեղասպանություն» է որակել եւ անմիջապես քննադատությունների թիրախ է դարձել: Դիմելով Բատուին հաղորդավարն ասել է, որ թուրքական կողմը գործածում է «ցեղասպանության պնդումներ» արտահայտությունը, իսկ հաղորդման մասնակից, պատմաբան Էրհան Աֆեոնջուն ավելի խիստ է արտահայտվել: Բատուն ի պաշտպանություն իր խոսքերի նշել է, որ եղել է Հայաստանում եւ հանդիպումներ է ունեցել հոգեւորականների ու գիտնականների հետ, եւ Թուրքիայում ոչ թե քարոզչությամբ է զբաղվում, այլ հայտնում է իր անձնական կարծիքը, փորձում է ընդգծել, թե ինչպիսի մեծ ողբերգություն է կատարվել 1915-ին, հաղորդում է «Նոյյան տապանը»:Wednesday, May 13, 2009
ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՍԵԼ Է` «1915-Ի ԴԵՊՔԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ»
«ԱԶԳ» 13-05-2009- «1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին». այս նախադասությունը մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը` թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն` «Պատմության հետնասենյակները» հեռուստատեսային հաղորդման ժամանակ: Նրա անսպասելի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել հաղորդման մասնակիցների ու հեռուստադիտողների շրջանում: Այս մասին գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: Մուրադ Բարդաքչըի վարած հեռուստահաղորդումն այս անգամ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա զարգացումներին` 1915 թվականի դեպքերի լույսի ներքո: Երիտասարդ արվեստագետը այդ դեպքերը «ցեղասպանություն» է որակել եւ անմիջապես քննադատությունների թիրախ է դարձել: Դիմելով Բատուին հաղորդավարն ասել է, որ թուրքական կողմը գործածում է «ցեղասպանության պնդումներ» արտահայտությունը, իսկ հաղորդման մասնակից, պատմաբան Էրհան Աֆեոնջուն ավելի խիստ է արտահայտվել: Բատուն ի պաշտպանություն իր խոսքերի նշել է, որ եղել է Հայաստանում եւ հանդիպումներ է ունեցել հոգեւորականների ու գիտնականների հետ, եւ Թուրքիայում ոչ թե քարոզչությամբ է զբաղվում, այլ հայտնում է իր անձնական կարծիքը, փորձում է ընդգծել, թե ինչպիսի մեծ ողբերգություն է կատարվել 1915-ին, հաղորդում է «Նոյյան տապանը»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment