Saturday, May 16, 2009

Նաիրիտ»գործարանի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ

Tert.am. 15-5-2009- Երեկ «աիրիտ»գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Նրանք են 1959թ. ծնված Լևոն Լևոնյանը, 1958թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը, 1959թ. Վահան Ղարիբյանը և 1970թ. Արթուր Կարապետյանը։ Եվս 8 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 4-ը՝ «աիրիտի» շխատակիցներ, 4-ը՝ փրկարարներ և հրշեջներ։ Ինչպես Tert.am- հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը, երեկ երեկոյան ձևավորված մասնագիտական խումբն արդեն աշխատում է դեպքի վայրում, այնտեղ են գտնվում նաև դատախազության ներկայացուցիչները։ Գործարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել երեկ ժամը 18։35–ին քլորոպրենային արտադրամասում։

No comments: