Tert.am.20-5-2009- «Անհայտ անձինք վճարել են բելառուս ուսանողներին, որպեսզի վերջիններս քվեարկեն Ադրբեջանի օգտին, և նույնիսկ նրանց ավտոբուսներով հասցրել են լիտվա-բելառուսական սահման: Համաձայն «Եվրառադիոյի» հաշվարկների` նման ակցիայի համար ծախսվել է մոտ 55 միլիոն ռուբլի:
Ինչպես հաղորդում է belaruspartisan.org-ը, Մինսկի տարբեր ավտոկայաններից վարձակալվել է 10 ավտոբուս: Դրանցով ուսանողներին տեղափոխել են բելառուսա-լիտվական սահման: Այնտեղ ոսանողները նախ Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին քվեարկել են բելառուսական սիմ-քարտերից, իսկ հետո` նրանց բաժանել են լիտվական սիմ-քարտեր, և նրանք քվեարկել են ևս մեկ անգամ:
Այսելը և Արաշն իրենց «Always» երգով Բելառուսից ստացան 10 բալ, իսկ Լիտվայից` 5: Բելառուսում Ադրբեջանն իր ստացած բալերով առաջ անցավ նույնիսկ Ռուսաստանից:
Մինսկի ավտոկայաններում հաստատում են այս տեղեկատվությունը: Ավտոբուսները պատվիրվել ոչ թե մեկ, այլ մի քանի ավտոկայաններից: Եվ դրանք բոլորը շարժվել են Լիտվայի սահմանի ուղղությամբ: Այնտեղ կանգնել են մոտ 20 րոպե և հետո հետ վերադարձել Մինսկ:
Վարորդները խոստովանել են, որ «մասնակիցներից» յուրաքանչյուրին կազմակերպիչներն իրենց աչքի առջև վճարել են 100 հազար ռուբլի:
«Եվրառադիոն» հաշվարկել է, որ 10 ավտոբուսների վարձակալության վրա ծախսվել է 10 միլիոն ռուբլի: Եթե յուրաքանչյուր ավտոբուսում եղել է մոտ 45 մարդ, ապա ընդհանուր առմամբ ակցիայի մասնակիցներին վճարվել է 45 միլիոն ռուբլի: Արդյունքում ստացվում է 55 միլիոն ռուբլի։Վարորդները խոստովանել են, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում: Նրանց խոսքերով` այսպես է լինում բոլոր «Եվրատեսիլների» ժամանակ, միայն մեկ տարբերությամբ. երկիրը, որի համար քվեարկում են «ճանապարհորդները», ամեն տարի տարբեր է լինում:Thursday, May 21, 2009
Ադրբեջանը 55 մլն է վճարել «Եվրատեսիլում» ձայներ գնելու համար
Tert.am.20-5-2009- «Անհայտ անձինք վճարել են բելառուս ուսանողներին, որպեսզի վերջիններս քվեարկեն Ադրբեջանի օգտին, և նույնիսկ նրանց ավտոբուսներով հասցրել են լիտվա-բելառուսական սահման: Համաձայն «Եվրառադիոյի» հաշվարկների` նման ակցիայի համար ծախսվել է մոտ 55 միլիոն ռուբլի:
Ինչպես հաղորդում է belaruspartisan.org-ը, Մինսկի տարբեր ավտոկայաններից վարձակալվել է 10 ավտոբուս: Դրանցով ուսանողներին տեղափոխել են բելառուսա-լիտվական սահման: Այնտեղ ոսանողները նախ Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին քվեարկել են բելառուսական սիմ-քարտերից, իսկ հետո` նրանց բաժանել են լիտվական սիմ-քարտեր, և նրանք քվեարկել են ևս մեկ անգամ:
Այսելը և Արաշն իրենց «Always» երգով Բելառուսից ստացան 10 բալ, իսկ Լիտվայից` 5: Բելառուսում Ադրբեջանն իր ստացած բալերով առաջ անցավ նույնիսկ Ռուսաստանից:
Մինսկի ավտոկայաններում հաստատում են այս տեղեկատվությունը: Ավտոբուսները պատվիրվել ոչ թե մեկ, այլ մի քանի ավտոկայաններից: Եվ դրանք բոլորը շարժվել են Լիտվայի սահմանի ուղղությամբ: Այնտեղ կանգնել են մոտ 20 րոպե և հետո հետ վերադարձել Մինսկ:
Վարորդները խոստովանել են, որ «մասնակիցներից» յուրաքանչյուրին կազմակերպիչներն իրենց աչքի առջև վճարել են 100 հազար ռուբլի:
«Եվրառադիոն» հաշվարկել է, որ 10 ավտոբուսների վարձակալության վրա ծախսվել է 10 միլիոն ռուբլի: Եթե յուրաքանչյուր ավտոբուսում եղել է մոտ 45 մարդ, ապա ընդհանուր առմամբ ակցիայի մասնակիցներին վճարվել է 45 միլիոն ռուբլի: Արդյունքում ստացվում է 55 միլիոն ռուբլի։Վարորդները խոստովանել են, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում: Նրանց խոսքերով` այսպես է լինում բոլոր «Եվրատեսիլների» ժամանակ, միայն մեկ տարբերությամբ. երկիրը, որի համար քվեարկում են «ճանապարհորդները», ամեն տարի տարբեր է լինում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment