«Ազատություն» 18-5-2009- Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ հաջորդ տարվա վերջին կամ 2011 թվականի սկզբին հնարավոր է սկսել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության աշխատանքները:Էներգետիկայի նախարարը նշեց, որ մինչեւ էներգաբլոկի բուն շինարարության ընթացքը դեռ բավական աշխատանք կա կատարելու: «Հաջորդ քայլը կլինի ապագա նոր բլոկի դիզայնի նախագծումը, դրանից հետո կհայտարարվի պոտենցիալ ինվեստորների հավաքագրումը, ընտրությունը, որից հետո արդեն կսկսվի նախագծային աշխատանքների իրականացումը եւ արդեն բուն շինարարության ընթացքը», - ասաց Արմեն Մովսիսյանը: Նախարարը նաեւ հերքեց լուրերը, թե հնարավոր է թուրքական ընկերության մասնակցությունը Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքներին. - «Ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ են եւ նման որեւիցե խնդիր չկա: Թե ո՞վ կկատարի` դա նույնպես մրցույթով կլինի: Ով հաղթեց` նա էլ կկատարի»:«Նախնական գնահատումներով նոր ատոմային բլոկը կարժենա մոտավորապես 5 միլիարդ դոլարի սահմաններում: Ավելի ճշգրիտ թիվը կորոշվի նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո: Իմ կարծիքով մյուս տարվա վերջին կամ 2011 թվականի սկզբին արդեն զուտ շինարարարական աշխատանքները կսկսվեն», - ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Monday, May 18, 2009
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկը կարժենա մոտ 5 միլիարդ դոլար

برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment