Wednesday, May 27, 2009

ԴԵՄԿՈՒՍ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԱՀԱՆՋԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Armtown. 26-5-2009- Թուրքիան ընթացքում փոխեց իր մարտավարությունը, և մենք մինչ օրս չենք փորձում հասկանալ դրա դրդապատճառները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, մեր գեղեցիկ աչքերի համար չէր, որ Թուրքիան 70 տարի անց որոշեց հայերի հետ բարեկամություն անել: Այստեղ պետական ռազմավարական նշանակության հարցերի ամենալուրջ ուսումնասիրության և վերլուծության կարիք կար, որը մենք չարեցինք, ինչքան ես հասկանում եմ, քանի որ ընթացքում պարզվեց, որ մենք հանկարծակիի ենք եկել, որովհետև մեզ խաբում են,-ասաց կուսակցության ղեկավարը, ասելով, որ իրականում Թուրքիան մեզ չի խաբում, այլ փորձում է թոզ փչել Եվրոմիության աչքերին` թուլացնելու իր նկատմամբ ճնշումը և ինչի շնորհիվ կկարողանար վերցնել ազատվող նորանոր տարածքներ: Թուրքիայի մարտավարությունը փոխելու պատճառը Ա. Սարգսյանը համարեց Սարկոզիի և Մերկելի հայտարարությունները: Բանախոսի համոզմամբ, սխալ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել: Նախապայմանները անհրաժեշտ էին զուտ նրա համար, որպեսզի բոլորը հասկանային ով ում նկատմամբ ինչ հարցադրում ունի,-ասաց նա, ավելացնելով, որ այս պարագայում աշխարհը կհասկանար խնդիրը: Պետք էր Թուրքիային առաջարկել նաև համատեղ ծրագրեր իրականացնել` բնապահպանական, տնտեսական և այլ: Ա. Սարգսյանն այն կարծիքին է, որ դիվանագիտության մեջ միշտ էլ նախաձեռնողն է լինում շահեկան դիրքում: Ա. Սարգսյանը վստահ է, որ շուտով Թուրքիան նահանջ է կատարելու բանակցություններից: Նրա ունեցած լուրջ ինֆորմացիայի համաձայն, Ադրբեջանի և Թուրքիայի գաղտնի ծառայությունները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում թուրք հասարակության տրամադրություններում ապակայունացում մտցնելու համար: Ըստ այդ տեղեկատվության, շուտով Թուրքիայի մեծ քաղաքներում բողոքի ցույցեր են լինելու, ինչն էլ պատճառ բերելով Թուրքիայի իշխանությունները նահանջ կկատարեն բանակցություններից: Այս քաղաքական գործիչն այն տեսակետին է, որ Հայաստանը բանակցությունները սկսելուց առաջ պետք է մշակեր լուրջ մարտավարություն, ինչի բացակայության հետևանքով այժմ հայտնվել է տարօրինակ իրավիճակում:

No comments: