
Tert.am.11-5-2009- Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների շուրջ առանցքային բեկումը, հնարավոր է, կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։ Նման կարծիք Эхо Москвы ռադիոկայանին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։
Ըստ Բրայզայի՝ պաշտոնական Մոսկվան և Վաշինգթոնը միակարծիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ես միշտ ասել եմ, որ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ հարցում մենք Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունենք, սակայն Ղարաբաղի հարցում մեր հարաբերությունները դրական են»,- ասել է Բրայզան։
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
No comments:
Post a Comment