Tert.am 18-5-2009- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սևդա Սևանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ուղերձում ասված է.
«Խորը ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սևդա Սևանի անժամանակ մահվան մասին։
Սևդա Սևանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր։ Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները։ Գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրացնում էր ճշմարտության ձայնն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության։ Նա ձգտում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը նմանօրինակ ոճիրների կրկության հանդեպ։
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երկար տարիներ պաշտոնավարելով որպես մեր երկրի ներկայացուցիչ եղբայրական Բուլղարիայում, նա իր ավանդն էր բերում հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, մեր ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ հարստացմանն ու ճանաչողությանը։
Սևդա Սևանը անմնացորդ սիրում էր Հայաստանն ու Արցախը։ Նա մեր երկրի, հայ և բուլղար մշակույթների անմնացորդ նվիրյալներից էր, ում գործերը հավերժ հիշեցնելու են մեր ժողովրդի վերապրած ողբերգության և վերածննդի մասին։Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում անվանի գրողի հարազատներին, մերձավորներին ու նրա գրականության երկրպագուներին»։Monday, May 18, 2009
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրողի մահվան կապակցությամբ
Tert.am 18-5-2009- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սևդա Սևանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ուղերձում ասված է.
«Խորը ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սևդա Սևանի անժամանակ մահվան մասին։
Սևդա Սևանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր։ Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները։ Գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրացնում էր ճշմարտության ձայնն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության։ Նա ձգտում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը նմանօրինակ ոճիրների կրկության հանդեպ։
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երկար տարիներ պաշտոնավարելով որպես մեր երկրի ներկայացուցիչ եղբայրական Բուլղարիայում, նա իր ավանդն էր բերում հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, մեր ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ հարստացմանն ու ճանաչողությանը։
Սևդա Սևանը անմնացորդ սիրում էր Հայաստանն ու Արցախը։ Նա մեր երկրի, հայ և բուլղար մշակույթների անմնացորդ նվիրյալներից էր, ում գործերը հավերժ հիշեցնելու են մեր ժողովրդի վերապրած ողբերգության և վերածննդի մասին։Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում անվանի գրողի հարազատներին, մերձավորներին ու նրա գրականության երկրպագուներին»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment