Saturday, May 23, 2009

Թուրքիայում երկրորդ անգամ անցկացվում է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սեմինար

HayInfo.22-5-2009- Արդեն երկրորդ անգամ է Թուրքիայի Սաբանչի համալսարանը, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը և «Անադոլու Քուլթուրն» անցկացնում են սեմինարներ՝ ի հիշատակ հայազգի լրագրող Հրանտ Դինքի։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Մասնավորապես, նշենք, որ այս տարվա սեմինարը կրելու է «Գենդերային խնդիրներ, էթնիկ պատկանելիություն և ազգ-պետություն. Անատոլիան և հարևան տարածաշրջանները» անվանումը։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, սեմինարներին, որոնք անցկացվելու են հինգշաբթի, ուրբաթ և կիրակի, մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, իսկ ահա շաբաթօրյա սեմինարը բաց է հանրության համար։ Կրելով Հրանտ Դինքի ժառանգության այն խորհուրդը, համաձայն որի պետք է նշանավորել մարդկային կապերը և հաստատել նորերը՝ անկախ սահմաններից՝ Հրանտ Դինքին նվիրված հուշ-սեմինարները նպատակաուղղված են սկիզբ դնել և խրախուսել միջդիսցիպլինար ակադեմիական երկխոսությունը գիտնականների միջև, ովքեր աշխատում են Անատոլիայում և հարևան տարածաշրջանների խնդիրների շուրջ։

No comments: