Tuesday, May 26, 2009

Ժիրայր Սեֆիլյանը ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է Բակո Սահակյանին

Tert.am. 25-5-2009- Մայիսի 25-ին «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:Դիմումի մեջ մասնավորապես նշվում է.«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու իմ դիմումը հայտնի պատճառով մերժվում է, և առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, ուստի դիմում եմ Ձեզ ստանալու ԼՂՀ քաղաքացիություն»: Այս մասին հայտնել են «Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեից»։

No comments: