Sunday, May 17, 2009

Բեռնար Ֆասիե. «Պրահյան հանդիպումը չի կարելի ոչ հաջողություն, ոչ անհաջողություն համարել»

Tert.am 16-5-2009- «Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ անց ես հանդիպեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Սա վկայում է, որ սեղանին շատ խաղաքարտեր կան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու համար»,- նշել է Բեռնար Ֆասիեն։ Ինչպես հաղորդում է АПА-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այդ մասին հայտարարել է լրագրողներին Հեյդարի Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Ֆրանսիացի միջնորդը նշել է, որ «չի կարելի բանակցությունների գործընթացը դիտարկել որպես երկու երկրների նախագահների յուրաքանչյուր հանդիպման լուսանկար։ Երբ նայում ես լուսանկարին, առաջընթացի տպավորություն չես ստանում»։ Ֆասիեն հիշեցրել է, որ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպել են արդեն չորրորդ անգամ, և չի բացառվում, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք տնտեսական գագաթաժողովի շրջանականերում հինգերորդը հանդիպումը կկայանա։ «Եթե նախագահները այդքան հաճախ են հանդիպում, դա նշանակում է, որ իրենք մեկմեկու ասելիք ունեն»,- ընդգծել է Բեռնար Ֆասիեն։ Ֆրանսիացի համանախագահը նաև հավելել է, որ ամեն դեպքում պրահյան հանդիպումը հաջողված էր։«Եթե չի կարելի ասել, որ Պրահայում հանդիպման ժամանակ առաջընթաց է գրանցվել, ապա եղել են գոնե էական տեղաշարժեր։ Եթե պրահյան հանդիպումն անհաջողակ լիներ, ինչպես նշում են որոշ դիտորդներ, ապա ես, հավանաբար, չէի ժամանի այստեղ այդքան վաղ։ Իհարկե, դա այդքան մեծ հաջողություն չէր, սակայն նաև ոչ անհաջողություն»։

No comments: