Saturday, May 23, 2009

Խոսելով համաներման մասին՝ ԱԺ նախագահը հայտնել է իր բարի ցանկությունը. մեկնաբանություն

Tert.am.22-5-2009- Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունները համաներման հնարավորության մասին։ «Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը։ Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հանրապետության Նախագահին է վերապահված նման առաջարկությամբ հանդես գալու իրավունքը, որից հետո միայն Ազգային ժողովն այն պետք է հայտարարի», - ասել է Ն.Պետրոսյանը։

No comments: