Tert.am.12-5-2009- «Կապիտալ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ։
Ղարաբաղը ձեռք է բերելու նոր «օբստանովկա»
- Պարոն Բրայզա, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ըստ այդ ռադիոկայանի կողմից արված Ձեր հարցազրույցի սղագրության, դուք ասել եք, թե «Ղարաբաղն ու մյուս տարածքները քայլ առ քայլ հանձնվելու են Ադրբեջանին»: Սակայն նույն ռադիոկայանի ինտերնետային կայքում դրված է նաև այդ հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ Դուք Ղարաբաղը նշում եք նրա քաղաքական կարգավիճակի և ոչ թե Ադրբեջանին վերադարձնելու համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ տեքստը միտումնավո՞ր է փոխվել: Կարո՞ղ եք վերահաստատել Ձեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ:
- Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչպես դուք իրավացիորեն նկատել եք, իմ հարցազրույցի ձայնագրությունը ցույց է տալիս, որ ես չեմ ասել՝ «Ղարաբաղն ու մյուս տարածքները» հանձնվելու են Ադրբեջանին: Ինչը ես ասել եմ, համաձայն Մինսկի խմբի առաջարկների, այն է, որ «տարածքները» պետք է հանձնվեն Ադրբեջանին, և որ Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռք բերի նոր վիճակ («օբստանովկա»), որի բնույթը բանակցությունների քննարկման առարկա է:
Սխալ այս սղագրության մասին ես խոսել եմ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի հետ, որն անմիջապես հիշեց, որ վերոհիշյալ սխալ մեջբերումը ես չեմ արտասանել: Ընդհակառակը, ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերելու նոր «օբստանովկա»:
Գլխավոր խմբագիրն ինձ տեղեկացրեց, որ սղագրությունն արդեն ուղղվել է, որպեսզի արտահայտի այն, ինչ ես իրականում ասել եմ:
Նաև ասեմ, որ ռուսական «Ինտերֆաքսն» իմ մեկնաբանությունները ճիշտ է հաղորդել, իսկ հայկական «Ինտերֆաքսը»՝ ոչ:
Այս միջադեպը կրկին ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ լրագրողները չշտապեն հապճեպ եզրակացություններ անել: Եթե լրագրողը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահը ծայրահեղ հայտարարություն է արել, որը հեռու է մինչ այդ արված բոլոր հայտարարություններից, ապա համանախագահը գրեթե վստահաբար չի արել նման հայտարարություն:
- Ձեր հարցազրույցում Դուք նաև ասել եք, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Պրահայում լիարժեք բեկում չեն արձանագրել, բայց նրանք դրել են այդ բեկման հիմքը: Հնարավո՞ր է, արդյոք, գաղտնազերծել, թե կոնկրետ ի՞նչ ձեռքբերման են հասել նախագահները:
- Ճիշտ չի լինի, որ ես գաղտնազերծեմ նախագահների քննարկման մանրամասները: Կարող եմ ասել միայն այն, որ նախագահները կարծես համաձայնել են գլխավոր գաղափարների շուրջ, որոնք սահմանում են Հիմնարար սկզբունքների մի շարք կարևորագույն տարրեր, որոնք պետք է լուծվեն:
Միաժամանակ, մենք դեռ շատ պետք է աշխատենք՝ ընդհանուր այդ գաղափարների և կարևորագույն տարրերի տեխնիկական դետալներն ամբողջացնելու համար:
Համանախագահներն է՛լ ավելի ակտիվ պետք է աշխատեն առաջիա շաբաթներին, որպեսզի կողմերին օգնեն ավարտին հասցնել այդ դետալները՝ հույսով, որ բեկում կլինի, երբ նախագահները հունիսի սկզբին հանդիպեն Սանկտ Պետերբուրգում:
Wednesday, May 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment