Lragir 15-5-2009- Ենթադրում եմ, որ ծանոթացել եք ձեր դիմաց դրված շինծու քրեական գործի նյութերին, մեր վերաքննիչ բողոքի հիմքերին ու փաստարկներին:Ճանաչելով ձեզանից յուրաքանչյուրին, պատկերացնում եմ, թե ինչ ճնշումների ու կապանքների մեջ եք: Ձեզ էդ ինչ չափաբաժնով, և ինչ կամազրկող են ներարկել, որ ինձ անհապաղ չեք ազատել ապօրինի կալանքից:Այսքանից հետո, առնվազն ձեր մասով, ամեն ինչ պարզ է:Անկեղծ ասած մարդկային ու անձնական ցավ եմ ապրում ոչ միայն ձեր այլև հայկական արդարադատության ու իրավապահ համակարգի այսօրվա սատկած, ամորձատված վիճակի համար: Համակարգ, որի հայեցակարգային, օրենսդրական հիմքերի մշակման, ձևավորման ու կազմակերպական գործունեությանը նվիրաբերել եմ իմ` իրավաբանի կենսագրության վերջին 20 տարիները:Ձեր անմռունչ ու գործուն աջակցությամբ այն այսօր վերածվել է ժողովրդի իշխանությունը բռնազավթած վարչախմբի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության, բռնությունների ու խոշտանգման, քաղաքացիների կյանքի, ազատության, սահմանադրական այլ իրավունքների ու ազատությունների ոտնահարման ստոր լծակի, որի գործունեությունը որևէ աղերս չունի ոչ իրավունքի, ոչ օրինականության, ոչ էլ բարոյականության հետ:Անխոնջ մշակի ջանասիրությամբ ու եռանդով դատել ու շարունակում եք մեղադրել ու դատապարտել Հայաստանի ու Արցախի անկախության ու ազատության համար առողջություն ու արյուն զոհաբերած, խեղված ու հաշմանդամ դարձած տասնյակ կամավորականների, ՀՀ անմեղ քաղաքացիների, միմիայն նրանց քաղաքական ակտիվ դիրքորոշման, քաղաքական համոզմունքների ու համակրանքների համար:Ինչ փույթ, թե նրանց արարքում հանցակազմ ու մեղք չկա, հետո ինչ, որ ապացույցները կեղծ են ու հորինած, իմ ինչ գործն է, որ նրանք ոստիկանության ապօրինի ոտնձգության զոհեր են ու հարկ է, որ տուժող ճանաչվեին, և ոչ թե մեղադրյալ, հետո ինչ, որ նրանք իրենց ու իրենց հարազատներին, ընկերներին, կանանց ու երեխաների են պաշտպանել, ես ինչ անեմ, որ քրեական օրենսգրքի հոդվածները մեկնաբանվում ու կիրառվում են կամայականորեն: Այդպիսին է ամենազորի կամքը, իսկ մենք ընդամենը կատարող մարդիկ ենք:Ուր մնացին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունը, արդար դատաքննությունը պարոնայք դատախազներ, դատավորներ:Տեսել եք մեկ այլ երկիր, որտեղ դատական համակարգը արդարադատության գործընթացին օժանդակելու կոչված իրավապահ մարմինների հետ, համակարգված հանցակցությամբ, արդարադատության դեմ ուղղված նման մասշտաբի ու ծավալի ծանրագույն հանցագործություններ կատարեն:Քաղաքական բանտարկյալներիս գործերով, աչքերներդ փակած համատարած մեժել ու մերժում եք վերաքննիչ բողոքները, վճռաբեկն էլ մեկ-եռկու բացառությամբ, ուղղակի վարույթ չի ընդունում: Գիտակցում եք արդյոք թե վերջը ի՞նչ է լինելու այդ խախտումների ու անհիմն դատապարտումների ճակատագիրը, դրանք որտեղ և ինչպես են ՙլուծում՚ ստանալու: Չե որ իզորու չլինելով լուծել ներպետական դատական ու իրավապահ համակարգում, դրանք ուղղակի ուղղորդում եք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՙԼուծումների՚ այլ ձևերի ու եղանակների մասին ձեզ չհուշեմ:Լավ ձեզ չի մտահոգում մարտի 1-ի սպանդից հետո մեր երկրի գոյություն չունեցող միջազգային վարկը, պետության հեղինակությունը: Բայց մի թե կարելի է անտարբեր լինել ձեր ու ձեր զավակների ճակատագրի հանդեպ:Ձեզ բոլորովին չի անհանգստացնում, թե Եվրոպական դատարաներում ինչ կարծիք կձևավորվի իրավաբաններիդ որակավորման, բարոյական ու կամային հատկանիշների վերաբերյալ: Միթե ամոթ չէ, գետինը չեք մտնում:Հետո պահանջում եք, որ ժողովուրդը ձեզ հարգանքով վերաբերվի, դահլիճ մտնելիս ոտքի կանգնի, ձեր ակտերի հրապարակումը չուղեկցի անեծքով ու հայհոյանքներով:Էս Ջհանգիրյանն էլ շատ միամիտ մարդ է, տասը սպանվածների գործերով մատը մատին խփող չկա, դրանք բացահայտ կոծկվում են, ինքն օրինականություն ու բարոյականություն է հիշել, անմեղ դատապարտվածների մասին է խոսում: Թող փառք տան Աստծուն, որ կենդանի են մնացել… եղավ:Ինչ պատահեց մարտի 1-ի մայր գործի ` ՙ7-ի գործի՚ հետ: Հիշում եք զգուշացնում էի, որ այդ մեղադրանքները փուչիկ են, պայթելու են ու այդ գործից մնալու է միայն Մալխասյանի հայտնի ձողը:Վստահ եմ, որ ուշադրությամբ հետևում եք, թե արդարադատության ինչպիսի խեղկատակության, ծաղր ու ծանակի են վերածվել փոփոխված ու մասնատված մեղադրանքներով ընթացող դատավարությունները:Լավ չէր էդ տղաները զոհված լինեին մարտի դաշտում, քան թե ծեծով ու խոշտանգումներով (նաև ազատամարտիկների) ձեռք բերված ցուցմունքներով, մատներիցդ ծնած մեղադրանքներով, հանձինս նրանց, ստորացնում եք ու վարկաբեկում Արցախյան ազատամարտի ու կամավորական շարժման բոլոր մասնակիցներին: Բա ամոթ, բան, որևէ սրբություն, ոչինչ չունեք՞:Չեք պատկերացնի, թե հոգեկան ինչ հանգստություն ու բավարարություն է, ձեր դասում հիմա չլինելը, ժողովրդի էդ անեցքն ու նզովքը իր վրա չվերցնելը, թեկուզ իմ` հանիրավի ամբաստանվողիս կարգավիճակում:Շատ բաներ եմ տեսել իմ կյանքում ու շատ փորձություններով անցել ու կարծես դժվար էր որևէ բանով ինձ զարմացնել…:Միայն ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանում գործող մոտ 1500 քննիչ, դատախազ, դատավորների մեջ, ապօրինությունների այս ողջ արշավի ընթացքում այդպես էլ չգտնվեց մեկը, որ քաջություն ու համարձակություն ունենար, չհաշտվեր, չհամակերպվեր մասսայական անօրինականությունների ու անարդարությունների հետ, բացահայտ ընդվզեր, հրաժարվեր անմեղ մարդկանց ձերբակալելու, մեղադրելու ու դատապարտելու նողկալի ու քստմնելի հրահանգները կատարելուց, տարրական հարգանք ցուցաբերեր իր կոչումի, երդման ու մասնագիտության նկատմամբ` հրաժարականի դիմում ներկայացներ:Հավատացեք, 5, 10 նման ընդվզումը բավարար կլիներ հազարավոր անարդարությունները կանխելու, վարչախմբին զգաստացնելու համար: Լավ կաթնասունների ձեր դասակարգում, բոլորն անողնաշարավորներ ու փափկամարմիններ ե՞ն, մի ՙշալվարավոր տղամարդ՚ չկա՞, կհարցներ ժողովուրդը:Ցավ է, բայց սա է իրականությունը:Այնպես որ պարոնայք դատավորներ, դատախազներ ու քննիչներ, դուք վարչախմբի ձեր պարագլուխների հետ համապարտ պատասխանատվություն եք կրում հայրենի դատական ու իրավապահ համակարգի կամավոր էֆթանազիայի համար:Դուք ոչ միայն միահամուռ հանցակցությամբ սպանել ու թաղել եք Հայաստանի երրորդ հանրապետության արդարադատությունը, այլև ձեր կայացրած ու դեռ սպասվող կամայական, իրավունքի ու օրինականության շրջանակներում ոչ մի կերպ չխծկվող ու չտեղավորվող որոշումներով, միջանկյալ ու վերջնական ակտերով հանգուցյալի այգուցի, յոթի, քառասունքի ու տարվա արարողություններն էլ եք ավարտել` Ձեր նախկին ու դեռևս գործող ղեկավարների տիրացուական աչալուրջ վերակացությամբ:Ձեր կորպորատիվ շրջանակներում վերջերս հնչող վախվորած ու ինտիմ այն հավաստիացումներին ու մանկամիտ հոխորտանքներին, թե. ՙվերջ, բավական է սրանից հետո ինքնուրույն ու օբյեկտիվ ենք լինելու, էլ ոչ մի ապօրինի կալանք ու դատավճիռ՚, ինքներդ էլ չեք հավատում, որովհետև հանգուցյալին վերակենդանացնում էին միայն արալեզները, այն էլ հին ասորական առասպելներում: Մեր ժողովուրդը շատ լավ է ասում, թե. ՙհավի թռիչքը մինչև մարագի դուռն է՚, Ձեր դեպքում` մինչև մեծ խանի ներքինիի նոր հրահանգը:Այնպես որ ձեզանից ոչ միայն ես, իրավագետս ու դատախազս, այլև ողջ հայ ժողովուրդը սպասելիք ու ակնկալիք չունի, ձեր հետ որևէ հույս չի կապում, քանի դեռ դուք իբր անկախ ու ինքնուրույն, իրականում շղթայված ու կախված եք ձեր սեփական վախից ու սարսափից, ինչպես մանկական թատրոնի խամաճիկները` իրենց շարժումները թելադրողներից:Եթե Վարդանյան Ժորան մեն-մենակ կարողացավ հարձակման զոհ դարձած Ջհանգիրյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել, թքելով բոլոր գրված ու չգրված օրենքների, մարդկային ու բարոյական նորմերի վրա (ընդ որում ոչ ծառից ընկավ, ոչ էլ սրտի տագնապ ունեցավ` առայժմ), ուզում եմ հուսալ, որ եռակազմիդ համար արձակված դատավճիռը ուժի մեջ թողնելը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջի ու առողջական պրոբլեմներով զուգորդված լրացուցիչ հոգեկան տառապանքներ ու տվայտանքներ չի պատճառի:Պատրանքներ չունեմ: Ձեր կողմից կայացվելիք որոշմանը փիլիսոփայորեն եմ վերաբերվում:
Աստված Ձեզ հետ:
Քաղբանտարկյալ
Գ. Ջհանգիրյան15.05.2009Saturday, May 16, 2009
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գ. Ջհանգիրյան15.05.2009
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment