/PanARMENIAN.Net/ 18.05.2009- Հազարավոր մարդիկ են երեկ հավաքվել Անկարայի կենտրոնում, իրենց բողոքը հայտնելու համար «Էրգենեկոնի» գործով ձերբակալությունների ալիքի դեմ: Ակցիայի մասնակիցները կրում էին թուրքական դրոշներ եւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարները:
Նախկինում Թուրքիայի իշխանությունները շուրջ 200 մարդ են ձերբակալել «Էրգենեկոնի» գործունեության քննության շրջանակներում: Խմբավորման մասնակիցները մեղադրվում են պետական հեղաշրջում կազմակերպելու մտադրության համար, գրում է թուրքական «Հյուրիեթ Դեյլի նյուսը»:
«Էրգենեկոնի» անդամ թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Ներկայումս ձերբակալված է կազմակերպության շուրջ 100 մասնակից, որոնք պետք է կանգնեն դատարանի առջեւ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն «Էրգենեկոնը» համարում է ահաբեկչական կազմակերպություն: Որոշ փորձագետներ կարծում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է արգելել իսլամիստների գործունեությունն ու վերադառնալ քեմալականությանը, այսինքն` աշխարհիկ Թուրքիային:
Monday, May 18, 2009
Թուրքիայում հազարավոր մարդիկ իրենց բողոքն են հայտնել «Էրգենեկոնի» գործով ձերբակալությունների դեմ
/PanARMENIAN.Net/ 18.05.2009- Հազարավոր մարդիկ են երեկ հավաքվել Անկարայի կենտրոնում, իրենց բողոքը հայտնելու համար «Էրգենեկոնի» գործով ձերբակալությունների ալիքի դեմ: Ակցիայի մասնակիցները կրում էին թուրքական դրոշներ եւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարները:
Նախկինում Թուրքիայի իշխանությունները շուրջ 200 մարդ են ձերբակալել «Էրգենեկոնի» գործունեության քննության շրջանակներում: Խմբավորման մասնակիցները մեղադրվում են պետական հեղաշրջում կազմակերպելու մտադրության համար, գրում է թուրքական «Հյուրիեթ Դեյլի նյուսը»:
«Էրգենեկոնի» անդամ թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Ներկայումս ձերբակալված է կազմակերպության շուրջ 100 մասնակից, որոնք պետք է կանգնեն դատարանի առջեւ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն «Էրգենեկոնը» համարում է ահաբեկչական կազմակերպություն: Որոշ փորձագետներ կարծում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է արգելել իսլամիստների գործունեությունն ու վերադառնալ քեմալականությանը, այսինքն` աշխարհիկ Թուրքիային:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment