Wednesday, May 13, 2009

Թուրքիան մտադիր է կերտել իր ճանապարհը դեպի ԵՄ, Գյուլ

Tert.am.12-5-2009- Թուրքիան մտադիր է շարունակել դեպի Եվրամիության անդամակցություն տանող իր ճանապարհը՝ անկախ նրանից, թե ինչ են խոսում ԵՄ անդամ երկրների ղեկավարները։ Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։ «Մենք վճռականությամբ կշարունակենք բանակցային գործընթացը։ Քաղաքական գործիչները գալիս ու գնում են։ Նրանք տալիս են իրենց անհեռատես գնահատականներն, սակայն մենք կանտեսենք նրանց»,- հայտնել է լրագրողներին Աբդուլլա Գյուլը Պորտուգալիայի նախագահ Անիբալ Սիլվայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Նշենք, որ Գյուլի նկատողությունները և հայտարարությունները կապված են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելի ու Նիկոլա Սարկոզիի վերջին հայտարարությունների հետ։ Երկու եվրոպական տերությունների առաջնորդները ևս մեկ անգամ նշել էին, որ իրենք դեմ են, որպեսզի պաշտոնական Անկարան միանա 27 երկրներից բաղկացած դաշինքին։

No comments: