«Հետք» 18-5-2009- Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Հետքի խնդրանքով ներկայացրեց այն հետեւանքները, որը կարող է թողնել «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը:
Վթարի վերաբերյալ տեղեկությունները հստակեցված չեն: Այժմ դեռեւս պաշտոնապես վերջնականապես չի ասվել, թե ի՞նչ նյութեր են այրվել և ի՞նչ քանակներով: Ըստ լրատվամիջոցների` այրվել է տոլուոլ, մոնովինիլացետիլեն (քլորոպրենի ելանյութ), ինչպես նաեւ քլորոպրեն:
Նախ` հիմնազուրկ են բոլոր այն հայտարարությունները, թե հրդեհի հետեւանքով վտանգավոր նյութեր մթնոլորտ չեն արտանետվել: Հայտնի է, որ անգամ հատուկ վառարաններում, ուր լրացուցիչ թթվածին եւ այլ նյութեր են տրվում, այրման ընթացքում առաջանում են վտանգավոր նյութեր, ինչպես նաև մթնոլորտ է արտանետվում այրվող նյութի որոշ քանակություն: Ահա թե ինչու այդպիսի վառարաններից դուրս եկող ծխագազերից, հատուկ սարքերի միջոցով, որսվում ու վնասազերծվում են վտանգավոր նյութերը:
Կարելի է վստահությամբ ասել, որ «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի հետևանքով վտանգավոր նյութեր են արտանետվել Երեւան քաղաքի մթնոլորտ, ինչպես եւ այրվող նյութերից: Այժմ հակիրճ վերը բերված նյութերից վինիլացետիլենի եւ քլորոպրենի մասին, քանզի տոլուոլի քաղցկեղածին և վտանգավոր այլ հատկությունների մասին համարյա բոլորը տեղյակ են:
Մոնովինիլ ացետիլենը գրգռում է լորձաթաղանթը, առաջացնում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն ոտքերում, քրտինքի անջատում, չորություն կոկորդում, սրտխառնոց, նյարդայնություն, արյան ճնշման անկում, նյարդային եւ սրտանոթային համակարգի խախտում եւ այլն:
Քլորոպրենը որպես ուժեղ թմրանյութ ընկճում է կենտրոնական նյարդային, էնդոկրինային եւ իմունային համակարգերը, առաջացնում է սրտանոթային, շնչառական ուղիների, աղեստամոքսային, տեսողության հիվանդություններ, ալերգեն է, ունի քաղցկեղածին, սաղմնաթունավոր, հրեշածին եւ այլ հատկություններ:
Վթարի հետեւանքների մասին կարելի է խոսք ասել միայն բնակչության, գլխավորապես գործարանի մոտակայքում ապրողներին բժշկակենսաբանական ուսումնասիրությունների ենթարկելուց հետո:
Լուս. Գ. ՇամշյանիTuesday, May 19, 2009
Հակոբ Սանասարյան. «Հիմնազուրկ են բոլոր այն հայտարարությունները, թե հրդեհի հետեւանքով վտանգավոր նյութեր մթնոլորտ չեն արտանետվել»

Լուս. Գ. Շամշյանի
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment