Tuesday, May 12, 2009

«ՅԱՌԱՋԸ» ԿԴԱԴԱՐԻ՞ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼ

«Ազգ» 12-5-2009- Հունիսի 30-ին կդադարի տպագրվել Ֆրանսիայի հայկական «Յառաջ» թերթը: Այն Եվրոպայի առաջին հայալեզու օրաթերթն է, որը Փարիզում հրատարակվում է 1925 թվականից: Օրաթերթը հիմնել է Շավարշ Միսաքյանը, հետո հանձնել է դստերը` Արփիկ Միսաքյանին: Ինչպես էլեկտրոնային նամակում նշում է մեր գործընկերներից մեկը, «Յառաջը» կդադարի լույս տեսնել ոչ ընթերցողների կամ նյութերի պակասի պատճառով: Բաժանորդների մեծ մասը հավատարիմ է թերթին եւ Շավարշ Միսաքյանի գործին ու հիշատակին: Թերթի համար կամավոր աշխատում են նույնիսկ ուսանողները: Պարզապես, ինչպես նշում է նամակագիրը, տիկին Միսաքյանն արդեն տարիքն առած է եւ թերթ-խորհրդանիշը ոչ ոքի չի ուզում վստահել, հաղորդում է «Նոյյան տապանը»: Տեղեկացնենք, որ այս մասին «Ազգ»-ը առաջիկայում լույս կընծայի բացառիկ հարցազրույց ֆրանսահայ գաղութի նահապետներից Ռոժե (Կարապետ) Ջրբաշյանի հետ:

No comments: