Wednesday, May 13, 2009

ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Lragir - 13/05/2009- Մայիսի 12-ի գիշերը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների “Ջան, ջան” երգը հայտնվեց այն տասը լավագույնների շարքում, որոնք ստացան եզրափակիչում երգելու իրավունք, քանի որ այդ երգերի օգտին էին ավելի շատ քվեարկել հեռուստադիտողները: Անկասկած է, որ Հայաստանի երգի օգտին քվեարկության արդյունքի մեջ մեծ լումա ունի Սփյուռքը, որ ավանդաբար օգնում է Եվրատեսիլի նորեկ Հայաստանին պատվով հանդես գալ եւ տեղ գրավել լավագույն տասնյակում նույնիսկ եզրափակիչի ժամանակ: Եվրատեսիլ 2009-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին, Մոսկվայում: Այդ օրը անկասկած եւս կպահանջվի մոբիլիզացնել մեր սփյուռքահայերի ներուժը: Իսկ մինչ այդ, մայիսի 14-ին տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը: Ի դեպ, առաջին կիսաեզրափակիչում Հայաստանի հետ մասնակցում էր նաեւ Թուրքիան, որի ներկայացուցիչը եւս հայտնվեց եզրափակիչում:

No comments: