Monday, May 11, 2009

ԿՆԵՍԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Լրագիր 11-5-2009- Մայիսի 5-ին Իսրայելական խորհրդարանը քննարկել և միաձայն ընդունել է որոշում Հայոց Ցեղասպանության բանաձևը օրակարգ ընդունելու մասին, որից հետո պետք է հստակեցվեր, թե որ հանձնաժողովում է այն քննարկվելու: Բանաձևն օրակարգ մտցնելուն մինչ այդ դեմ էր արտահայտվել միայն կառավարությունը: «Հարցը դրվեց քվեարկության, եւ միաձայն ընդունվեց որոշում` ներկայացնել հանձնաժողովի` ամենայն հավանականությամբ արտաքին եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը», Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը հաղորդել է Դաշնակցության Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Սևանը:

No comments: