Tert.am.22-6-2009- Այսօր երեկոյան Սարյանի արձանի տարածքը բազմամարդ էր: Բոլորը սպասում էին ազատված քաղբանտարկյալներին, ովքեր դեռևս առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ խոստացել էին հանդիպել ընդդիմության կողմնակիցների հետ:
Առաջինը հանդիպման վայր է ժամանել Հակոբ Հակոբյանը: Մինչ մնացյալ ազատված քաղբանտարկյալների գալը Սարյանի արձանի մոտ եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմության առաջնորդի ժամանումը մեծ ոգևորություն առաջացրեց հավաքվածների մոտ: Այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում էր թե ազատված քաղբանտարկյալների, թե նրանց ընտանիքների անդամների հետ: Ազատված անձանց դիմավորում էին Համաժողովրդական շարժման կարգախոսներով ու ծափերով:
Ընթացքում մարդկանց հոսքն ու ոգևորությունն ավելացավ, յուրաքանչյուր ազատված քաղբանտարկյալի ժամանելու հետ ծափերն ու վանկարկումներն ավելանում էին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը Սարյանի արձանի մոտ մնաց այնքան ժամանակ, մինչև դիմավորեց բոլոր ազատվածներին` զրուցելով նրանց բոլորի հետ: Այդ ընթացքում մարդիկ պարբերաբար սկսում էին վանկարկել «Հերոսներ» և «Պայքար,պայքար մինչև վերջ», ոգևորության ալիքը չէր մարում:
Լևոն Տեր-Պետրոսյանին ճանապարհելուց հետո քաղաքական զբոսանքը դեռ երկար շարունակվում էր: Ազատված քաղբանտարկյալների մի մասը հեռացավ, մյուս մասն ընտանիքի անդամների հետ մասնակցում էր քաղաքական զբոսանքին:Tuesday, June 23, 2009
Քաղաքական զբոսանք Սարյանի արձանի մոտ. հավաքվածներին ողջունեց Լևոն Տեր-Պետրոսյանը
Tert.am.22-6-2009- Այսօր երեկոյան Սարյանի արձանի տարածքը բազմամարդ էր: Բոլորը սպասում էին ազատված քաղբանտարկյալներին, ովքեր դեռևս առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ խոստացել էին հանդիպել ընդդիմության կողմնակիցների հետ:
Առաջինը հանդիպման վայր է ժամանել Հակոբ Հակոբյանը: Մինչ մնացյալ ազատված քաղբանտարկյալների գալը Սարյանի արձանի մոտ եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդդիմության առաջնորդի ժամանումը մեծ ոգևորություն առաջացրեց հավաքվածների մոտ: Այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում էր թե ազատված քաղբանտարկյալների, թե նրանց ընտանիքների անդամների հետ: Ազատված անձանց դիմավորում էին Համաժողովրդական շարժման կարգախոսներով ու ծափերով:
Ընթացքում մարդկանց հոսքն ու ոգևորությունն ավելացավ, յուրաքանչյուր ազատված քաղբանտարկյալի ժամանելու հետ ծափերն ու վանկարկումներն ավելանում էին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը Սարյանի արձանի մոտ մնաց այնքան ժամանակ, մինչև դիմավորեց բոլոր ազատվածներին` զրուցելով նրանց բոլորի հետ: Այդ ընթացքում մարդիկ պարբերաբար սկսում էին վանկարկել «Հերոսներ» և «Պայքար,պայքար մինչև վերջ», ոգևորության ալիքը չէր մարում:
Լևոն Տեր-Պետրոսյանին ճանապարհելուց հետո քաղաքական զբոսանքը դեռ երկար շարունակվում էր: Ազատված քաղբանտարկյալների մի մասը հեռացավ, մյուս մասն ընտանիքի անդամների հետ մասնակցում էր քաղաքական զբոսանքին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment