/PanARMENIAN.Net/ 22.06.2009- Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը, երկրի նախկին նախագահ Մոհհամես Հաթամին հայտարարել է, որ Իրանում կարող է ռազմական դրություն հայտարարվել:
Ահմադինեժադի գլխավոր ընդդիմադիր Միր Հոսյեն Մուսավիի ինտերնետ կայքում Հաթամին գրում է.«Ինձ շատ է անհանգստացնում այն կշիռը, որ ստանում են բանակն ու անվտանգության ուժերը երկրի կյանքում»: Հաթամին Մուսավիի գլխավոր խորհրդականներից ու օգնականներից մեկն է:
Հաթամին զգուշացրել է կառավարությանը. «Աստված գիտի, թե ուր կարող է հասցնել ժողովրդի օրինական բողոքների արգելումը: Իրանի նախկին նախագահը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ընդդիմության մի շարք գործիչների, որոնք ձերբակալվել են վերջին օրերին:
Նախկին նախագահը հայտարարել է նաեւ, որ հարկավոր է վերականգնել հաղորդակցության բոլոր միջոցները, որոնք կառավարությունն արգելափակում է վերջին շաբաթվա ընթացքում` բջջային հեռախոսները, SMS-ները եւ ինտերնետը, հաղորդում է MIGnews.com-ը:
Ըստ չճշտված տվյալների, Թեհրանում բողոքի ցույցների ընթացքում զոհվել է 150 մարդ, ըստ պաշտոնական տվյալների զոհվածները 19 են:Monday, June 22, 2009
Իրանը գտնվում է ռազմական դրություն հայտարարելու եզրին
/PanARMENIAN.Net/ 22.06.2009- Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը, երկրի նախկին նախագահ Մոհհամես Հաթամին հայտարարել է, որ Իրանում կարող է ռազմական դրություն հայտարարվել:
Ահմադինեժադի գլխավոր ընդդիմադիր Միր Հոսյեն Մուսավիի ինտերնետ կայքում Հաթամին գրում է.«Ինձ շատ է անհանգստացնում այն կշիռը, որ ստանում են բանակն ու անվտանգության ուժերը երկրի կյանքում»: Հաթամին Մուսավիի գլխավոր խորհրդականներից ու օգնականներից մեկն է:
Հաթամին զգուշացրել է կառավարությանը. «Աստված գիտի, թե ուր կարող է հասցնել ժողովրդի օրինական բողոքների արգելումը: Իրանի նախկին նախագահը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ընդդիմության մի շարք գործիչների, որոնք ձերբակալվել են վերջին օրերին:
Նախկին նախագահը հայտարարել է նաեւ, որ հարկավոր է վերականգնել հաղորդակցության բոլոր միջոցները, որոնք կառավարությունն արգելափակում է վերջին շաբաթվա ընթացքում` բջջային հեռախոսները, SMS-ները եւ ինտերնետը, հաղորդում է MIGnews.com-ը:
Ըստ չճշտված տվյալների, Թեհրանում բողոքի ցույցների ընթացքում զոհվել է 150 մարդ, ըստ պաշտոնական տվյալների զոհվածները 19 են:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment