Saturday, August 15, 2009

Ադրբեջանն ընդամենը գործիք է Թուրքիայի ձեռքում

/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - «Միգուցե Ադրբեջանը պարտվել է Հայաստանի հետ պատերազմում, բայց փոխարենը Հայաստանը ջախջախիչ պարտություն է կրել տեղեկատվական պատերազմում»,- այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվական պատերազմում հաղթանակ են տարել միայն ադրբեջանական իշխանությունների հետ իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ: «Ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանին ագրեսորի դերում են ներկայացնում, ուստիեւ ամեն ինչ հօգուտ Բաքվի է խոսում»,- ասել է Վահան Շիրխանյանը: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանն ազգային երկիր չէ, այլ ընդամենը գործիք է Թուրքիայի ձեռքում, քանի որ Թուրքիան է ղեկավարում ողջ այդ տեղեկատվական պատերազմը:

No comments: