Sunday, August 23, 2009

Շոկոլադն ու սերը զիջել են բջջային հեռախոսներին

Tert.am- 22-8-2009- Մեկ հազար բրիտանացիների շրջանում յուրօրինակ հարցում է անցկացվել։ Lumison ընկերությունը փորձել է պարզել, թե ինչից են պատրաստ հրաժարվել օգտատերերը մեկ ամսով։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. հարցման մասնակիցների 62%-ը կարող է մեկ ամսով հրաժարվել շոկոլադից, 23%-ը՝ ալկոհոլից, 8%-ը պատրաստ է հրաժարվել սեքսից և ընդամենը 7%-ը՝ բջջային հեռախոսից։ Բրիտանացիների մոտավորապես 75%-ը հայտարարել է, որ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց բջջային հեռախոսի. նրանք չեն կարող մի կողմ դնել իրենց բջջային հեռախոսներն ավելի քան 24 ժամով։

No comments: