Monday, August 17, 2009

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

«Լրագիր» 17-8-2009- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում նաեւ Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Հանդիպմանը խոսք է եղել փոքրամասնությունների խնդիրների, մասնավորապես ազգային դպրոցների հարցի մասին: Էրդողանը խոստացել է քննարկել այդ խնդիրները եւ բարեփոխումներ անցկացնել, որոնք կբարելավեն փոքրամասնությունների վիճակը:

No comments: