Saturday, August 15, 2009

Էրդողանը պատրաստ է արմատական քայլերի դիմել քրդական խնդիրը լուծելու համար

Էրդողանը պատրաստ է արմատական քայլերի դիմել քրդական խնդիրը լուծելու համար Tert.am. 14-8-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ինքը պատրաստ է «արմատական քայլերի դիմել» քրդական հարցը լուծելու համար և ընդդիմությանը կոչ է արել աջակցել իրեն տվյալ նախաձեռնությունում, հաղորդում է Hurriyet-ը: «Միացեք և հեռու մի մնացեք այդ գործընթացից»,- ասել է վարչապետն Անկարայում երեկ տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ` դիմելով ընդդմադիր կուսակցությունների առաջնորդներին, ովքեր ավելի վաղ մերժել էին կառավարության հետ քրդական հարցը քննարկելու առաջարկը: Նա նաև քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության ներկայացուցիչներին կոչ է արել զերծ մնալ ժամանակ առ ժամանակ սադրիչ հայտարարություններ անելուց: «Թուրքիան ստիպված է բաց աչքերով նայել այդ խնդրին»,- հավելել է Էրդողանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ առաջարկություններով է հանդես գալու կառավարությունը:

No comments: