A1+ - 19-8-2009- Կոնգրեսի առաջնորդները, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այսօր Իջեւանում էին` Նիկոլ Փաշինյանի հարազատներին այցելելու համար: Ի դեպ, Կոնգրեսի կազմն այսօր ընդլայնվել էր, մարզային այցին ներկա էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը որի ներկայությունը ոգեւորեց իջեւանցիներին:
«Իհարկե, մենք շարունակում ենք մեր պայքարը եւ շարունակելու ենք մինչեւ վերջ, սակայն մեր մարզային այցերը բարոյական նպատակ են հետապնդում: Մենք այցելում ենք մեր քաղբանտարկյալների հարազատներին: Այդ ընթացքում չենք կարող անտեսել նաեւ մեզ տարբեր հարցերով դիմող քաղաքացիներին»,- «Ա1+ին» ասաց պարոն Դեմիրճյանը:
Իջեւանցիներն այսօր դժգոհեցին իրենց սոցիալական վիճակից, սակայն նրանք ավելի շատ մտահոգված էին ԼՂ հիմնախնդրով: «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան: Տված` վերջացրած է արդեն»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով տեղական լրագրողների հարցերին:
Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, որ այսօր դեռ հնարավոր է փրկել Ղարաբաղը. «Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է: Պետք է հեռանա այդ մարդը»: Իսկ ինչ է իր վերադարձով փոխվել. հարցին` Առաջին նախագահն ասաց. «Արդեն փոխվել է: Իմ վերադառնալով ստեղծվել է ժողովրդական քաղաքացիական հզոր հասարակություն: Շատ հզոր բան է փոխվել՝ այնպիսի բան, որ այլեւս վերացնել հնարավոր չէ»:
Տեր-Պետրոսյանին այսօր ուղեկցում էր նաեւ ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը իրեն շրջապատած իջեւանցիներին ասաց. «Ես սպասել եմ այդ օրվան, շատ եմ սպասել: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի գալը ինձ համար առիթ, հիմք, պատճառ էր, որ ես իմ որոշումը կայացնեի: Չեմ փոշմանել, ու մենք միասին գնալու ենք առաջ մինչեւ հաղթանակ: Այս ժողովրդի հետ միասին»:
Ջհանգիրյանը համոզված է, որԿոնգրեսին կհաջողվի փոխել երկրի իրավական դաշտը. «Դա ուղղակի հետեւանք է, որ ողջ իրավապահ համակարգը այսօր չի զբաղված իր հիմնական գործով, այլ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով»:
Իջեւանում Կոնգրեսի գրասենյակի մոտ հավաքվածներն իրենց բողոքը Տեր-Պետրոսյանին ներկայացնելուց հետո,նրան վանկարկումներով ուղեկցեցին երթով:
Ի դեպ, «Ա1+ն» այսօր զրուցեց Նիկոլ Փաշինյանի հոր` Վովա Փաշինյանի հետ: Որպես հայր նա ցավում է, որ որդին ազատազրկված է, սակայն ասաց. «Ես պատրաստ էի դրան: Նիկոլը մանկուց է պայքարող ազատության, արդարության համար: Իմ որդին իր կյանքը նվիրել է այս երկրի կայացմանը եւ ես դրա համար հպարտ եմ: Ուրախ եմ, որ որոշ քաղբանտարկյալներ ազատության մեջ են եւ այցելել են ինձ: Իմ ուրախությունն անսահման կլինի, երբ Նիկոլը, եւ մնացած մեր բանտարկյալ եղբայրները կհայտնվեն ազատության մեջ, եւ նոր թափով, նոր ուժով մեր պայքարը կսկսվի»:
Thursday, August 20, 2009
Լ Տեր-Պետրոսյան. «Ղարաբաղը տված` վերջացրած է»

برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment