/PanARMENIAN.Net/ 13.08.2009 - Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվային ավելի շատ է հարկավոր, քանի որ նա լիարժեք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:
Գիրագոսյանը նաեւ նկատել է, որ խոսքն ամենայն հավանականությամբ գնում է ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
«Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Գիրագոսյանը` նշելով, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնություն է ստորագրվել այն մասին, որ Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը:Saturday, August 15, 2009
Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը
/PanARMENIAN.Net/ 13.08.2009 - Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվային ավելի շատ է հարկավոր, քանի որ նա լիարժեք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:
Գիրագոսյանը նաեւ նկատել է, որ խոսքն ամենայն հավանականությամբ գնում է ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
«Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Գիրագոսյանը` նշելով, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնություն է ստորագրվել այն մասին, որ Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment