/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - «Մենք վրդովված ենք նման սադրանքով` հայտարարություններով այն մասին, թե Հայաստանը «Հեզբոլլահի» համար զենք մատակարարելու փոխադրող երկիր է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը` մեկնաբանելով իսրայելցի քաղաքագետ Ալեքս Վեքսլերի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ներգրավված է «Հեզբոլլահ» ծայրահեղական խմբավորման համար նախատեսված զենքի փոխադրման գործողությունների մեջ»: Նրա խոսքով, Վեքսլերը ծագումով Բաքվից է, համապատասխանաբար Ադրբեջանի շահերի լոբբիացում է անցկացնում:
«Սա Ադրբեջանի հերթական սադրանքն է»,- ասել է Ռիմմա Վարժապետյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստան կատարած իր այցի ընթացքում Իսրայելի դեսպանը մեկնաբանել է նաեւ Վեքսլերի հայտարարությունը` ասելով, որ ոչ կառավարությունը, ոչ էլ պետությունը ուշադրություն չեն դարձնում նման հայտարարությունների վրա:
«Պետք չէ քննարկել այդ հարցը եւ քննարկումներով անընդհատ բարձրաձայնել այն: Դա հակամարտություն ստեղծելու` ադրբեջանական կողմի հերթական փորձն է»,- նշել է Հայաստանի Հրեական համայնքի նախագահը:
Ավելի վաղ Ալեքս Վեքսլերը «Իսրայել պլյուս» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավված է «Հեզբոլլահ» ծայրահեղական խմբավորման համար նախատեսված զենքի փոխադրման գործողությունների մեջ: Դա վիճաբանության հանգեցրեց Ալեքս Վեքսլերի եւ հայ քաղաքական տեսաբան Արտյոմ Երկանյանի միջեւ, որը իսրայելցի քաղաքագետին մեղադրեց Ադրբեջանի իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու մեջ: Մասնավորապես, Երկանյանը հետաքրքիր մանրամասներ հրապարակեց նախկին բաքվեցի Ալեքս Վեքսլերի կենսագրությունից:
Մինչ այդ իտալական «Corriere della sera» թերթը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Թեհրան-Երեւան չվերթը կատարող եւ հուլիսի 15-ին վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի բեռնատար մասում զենք է եղել «Հեզբոլլահի» համար: Հրատարակչության համաձայն, բացի ուղեւորների բեռներից բաժնում գտնվել են մեծ քանակությամբ նորագույն պայթուցիչներ, որոնք պետք է Լիբանան փոխադրվեին Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքով:Saturday, August 15, 2009
ՀՀ հրեական համայնքը վրդովված է այն հայտարարությամբ, որ Հայաստանը ներգրավված է «Հեզբոլլահին» զենք փոխադրելու գործողություններում
/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - «Մենք վրդովված ենք նման սադրանքով` հայտարարություններով այն մասին, թե Հայաստանը «Հեզբոլլահի» համար զենք մատակարարելու փոխադրող երկիր է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը` մեկնաբանելով իսրայելցի քաղաքագետ Ալեքս Վեքսլերի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ներգրավված է «Հեզբոլլահ» ծայրահեղական խմբավորման համար նախատեսված զենքի փոխադրման գործողությունների մեջ»: Նրա խոսքով, Վեքսլերը ծագումով Բաքվից է, համապատասխանաբար Ադրբեջանի շահերի լոբբիացում է անցկացնում:
«Սա Ադրբեջանի հերթական սադրանքն է»,- ասել է Ռիմմա Վարժապետյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստան կատարած իր այցի ընթացքում Իսրայելի դեսպանը մեկնաբանել է նաեւ Վեքսլերի հայտարարությունը` ասելով, որ ոչ կառավարությունը, ոչ էլ պետությունը ուշադրություն չեն դարձնում նման հայտարարությունների վրա:
«Պետք չէ քննարկել այդ հարցը եւ քննարկումներով անընդհատ բարձրաձայնել այն: Դա հակամարտություն ստեղծելու` ադրբեջանական կողմի հերթական փորձն է»,- նշել է Հայաստանի Հրեական համայնքի նախագահը:
Ավելի վաղ Ալեքս Վեքսլերը «Իսրայել պլյուս» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավված է «Հեզբոլլահ» ծայրահեղական խմբավորման համար նախատեսված զենքի փոխադրման գործողությունների մեջ: Դա վիճաբանության հանգեցրեց Ալեքս Վեքսլերի եւ հայ քաղաքական տեսաբան Արտյոմ Երկանյանի միջեւ, որը իսրայելցի քաղաքագետին մեղադրեց Ադրբեջանի իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու մեջ: Մասնավորապես, Երկանյանը հետաքրքիր մանրամասներ հրապարակեց նախկին բաքվեցի Ալեքս Վեքսլերի կենսագրությունից:
Մինչ այդ իտալական «Corriere della sera» թերթը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Թեհրան-Երեւան չվերթը կատարող եւ հուլիսի 15-ին վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի բեռնատար մասում զենք է եղել «Հեզբոլլահի» համար: Հրատարակչության համաձայն, բացի ուղեւորների բեռներից բաժնում գտնվել են մեծ քանակությամբ նորագույն պայթուցիչներ, որոնք պետք է Լիբանան փոխադրվեին Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment