Tert.am. 19-8-2009- Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցության անդամների շարքերում չկա մի մարդ, ով ունակ է աշխատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերամշակման հարցի շուրջ։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։
«Ո՞վ է այժմ աշխատում կարգավորման հարցի շուրջ։ Դուք կասեք՝ Էդվարդ Նալբանդյանը և, հավանաբար, Սերժ Սարգսյանը»,- հարցրել է լրագրողներին Իգիթյանը՝ միաժամանակ ընդդիմության շարքերից մատնանշելով իրեն և 30 այլ համակիրներին, ովքեր երկար տարիների ընթացքում զբաղվել են այդ թեմայով, և այլժմ էլ ունակ են ստանձնել այդ պատասխանատվությունը։
Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքայան իրավիճակով։ «Այն երկրների հետ, որտեղ առկա է դիկտատուրա, խոսում են դիկտատուրական լեզվով, ուղղակի պարտադրում են լուծումը»,- պարզաբանել է քաղաքագետը։
Ըստ Իգիթյանի՝ համարվում է, որ այդ երկրներում իշխանությունը չի արտացոլում հասարակության կարծիքը։ Փաստորեն, այդ լուծումը պարտադրվում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ մարդկանց, մի ռեժիմի։ Որպես օրինակ նա բերել է Իրաքը։
Բացի այդ, ընդդիմադիր գործիչը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը պարտադրվելու է հակամարտության բոլոր կողմերին։ Անհրաժեշտ փաստաթուղթը, ըստ նրաս, արդեն պատրաստման փուլում է։Thursday, August 20, 2009
Հայաստանի ղեկավարությունում չկան Ղարաբաղի հարցում կոմպետենտ կադրեր. փորձագետ
Tert.am. 19-8-2009- Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցության անդամների շարքերում չկա մի մարդ, ով ունակ է աշխատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերամշակման հարցի շուրջ։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։
«Ո՞վ է այժմ աշխատում կարգավորման հարցի շուրջ։ Դուք կասեք՝ Էդվարդ Նալբանդյանը և, հավանաբար, Սերժ Սարգսյանը»,- հարցրել է լրագրողներին Իգիթյանը՝ միաժամանակ ընդդիմության շարքերից մատնանշելով իրեն և 30 այլ համակիրներին, ովքեր երկար տարիների ընթացքում զբաղվել են այդ թեմայով, և այլժմ էլ ունակ են ստանձնել այդ պատասխանատվությունը։
Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքայան իրավիճակով։ «Այն երկրների հետ, որտեղ առկա է դիկտատուրա, խոսում են դիկտատուրական լեզվով, ուղղակի պարտադրում են լուծումը»,- պարզաբանել է քաղաքագետը։
Ըստ Իգիթյանի՝ համարվում է, որ այդ երկրներում իշխանությունը չի արտացոլում հասարակության կարծիքը։ Փաստորեն, այդ լուծումը պարտադրվում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ մարդկանց, մի ռեժիմի։ Որպես օրինակ նա բերել է Իրաքը։
Բացի այդ, ընդդիմադիր գործիչը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը պարտադրվելու է հակամարտության բոլոր կողմերին։ Անհրաժեշտ փաստաթուղթը, ըստ նրաս, արդեն պատրաստման փուլում է։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment