«ՀԵՏՔ» 15-8-2009- Վրաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Քարթլոս Քիպիանին հայհոյանքով է պատասխանել «Երկիր» միության տարածած հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ «Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանի նկատմամբ, որի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը:
Միության` Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» մասնաճյուղը անգլերեն լեզվով տարածել էր նշված հաղորդագրությունը նաև վրացական տարբեր կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հասարակական կազմակերպություններին և այլոց: Քարթլոս Քիպիանի էլեկտրոնային հասցեից` kkipiani@constcourt.ge «Երկիր» միության էլեկտրոնային հասցեն ստացել է անգլերեն հայհոյանք:
«Մենք սպասում էինք, որ գոնե որևէ արձագանք կլինի. վերջիվերջո, հստակ մեղադրանքներ էին ուղղվում վրացական իշխանություններին: Ինչքան էլ տեղեկատվությունը վերացական էր, բայց արվել էր, որպեսզի առաջին հերթին ինչ-որ երաշխիքներ ստեղծվեին Վահագնի կյանքի համար, որպեսզի ֆիզիկական բռնություններ թույլ չտրվեն նրա նկատմամբ, ինչը որ եղել էր ապրիլին` ծեծի ժամանակ»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչքանով է հավաստի Չախալյանի նկատմամբ նախապատրաստվող սադրանքի մասին տեղեկատվությունը, Ռոբերտ Թաթոյանը նշեց, որ այն հիմնված էր հավաստի աղբյուրներից իրենց ստացած ներքին տեղեկատվության վրա և հավաստեց, որ եթե վրացական իշխանությունների կողմից արձագանք լինի, իրենք պատրաստ են հրապարակել մանրամասները` կապված Վ. Չախալյանի նկատմամբ նախապատրաստվող սադրանքի հետ:
Քարթլոս Քիպիանիի հայհոյանք-պատասխանը ևս «Երկիր-Եվրոպա» մասնաճյուղը տարածել է նույն հասցեներով, սակայն որևէ արձագանք կամ հերքում չկա:
«Վրացական իշխանությունները չեն ուզում տեսնել այդ խնդիրը, իրենց վերաբերմունքը թե’ Վահագն Չախալյանի, թե’ ջավախքահայերի նկատմամբ վառ ձևով արտահայտվում է այդ հայհոյանքով: Վրացական իշխանությունները նախընտրում են արհամարհել, գուցե մտածում են, որ հարցը այդ կերպ կանհետանա: Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ անելանելի վիճակում են, բոլոր սխալներն արդեն արձանագրված են»,-ասում է Ռոբերտ Թաթոյանը:Monday, August 17, 2009
«Երկիր» միությունը հայհոյանք է ստացել վրացի պաշտոնյայից
«ՀԵՏՔ» 15-8-2009- Վրաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Քարթլոս Քիպիանին հայհոյանքով է պատասխանել «Երկիր» միության տարածած հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ «Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանի նկատմամբ, որի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը:
Միության` Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» մասնաճյուղը անգլերեն լեզվով տարածել էր նշված հաղորդագրությունը նաև վրացական տարբեր կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հասարակական կազմակերպություններին և այլոց: Քարթլոս Քիպիանի էլեկտրոնային հասցեից` kkipiani@constcourt.ge «Երկիր» միության էլեկտրոնային հասցեն ստացել է անգլերեն հայհոյանք:
«Մենք սպասում էինք, որ գոնե որևէ արձագանք կլինի. վերջիվերջո, հստակ մեղադրանքներ էին ուղղվում վրացական իշխանություններին: Ինչքան էլ տեղեկատվությունը վերացական էր, բայց արվել էր, որպեսզի առաջին հերթին ինչ-որ երաշխիքներ ստեղծվեին Վահագնի կյանքի համար, որպեսզի ֆիզիկական բռնություններ թույլ չտրվեն նրա նկատմամբ, ինչը որ եղել էր ապրիլին` ծեծի ժամանակ»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչքանով է հավաստի Չախալյանի նկատմամբ նախապատրաստվող սադրանքի մասին տեղեկատվությունը, Ռոբերտ Թաթոյանը նշեց, որ այն հիմնված էր հավաստի աղբյուրներից իրենց ստացած ներքին տեղեկատվության վրա և հավաստեց, որ եթե վրացական իշխանությունների կողմից արձագանք լինի, իրենք պատրաստ են հրապարակել մանրամասները` կապված Վ. Չախալյանի նկատմամբ նախապատրաստվող սադրանքի հետ:
Քարթլոս Քիպիանիի հայհոյանք-պատասխանը ևս «Երկիր-Եվրոպա» մասնաճյուղը տարածել է նույն հասցեներով, սակայն որևէ արձագանք կամ հերքում չկա:
«Վրացական իշխանությունները չեն ուզում տեսնել այդ խնդիրը, իրենց վերաբերմունքը թե’ Վահագն Չախալյանի, թե’ ջավախքահայերի նկատմամբ վառ ձևով արտահայտվում է այդ հայհոյանքով: Վրացական իշխանությունները նախընտրում են արհամարհել, գուցե մտածում են, որ հարցը այդ կերպ կանհետանա: Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ անելանելի վիճակում են, բոլոր սխալներն արդեն արձանագրված են»,-ասում է Ռոբերտ Թաթոյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment