Saturday, August 22, 2009

Իրանը թույլատրել է ՄԱԿ տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ

/PanARMENIAN.Net/ 21.08.2009- Իրանը թույլատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքը Արակայում գտնվող գրեթե ավարտված ծանր ջրի ռեակտորին եւ համաձայնել է Նատանզայում ուրանի հարստացման համալիրի հսկողության ընդլայնմանը: Այդ մասին անհայտ մնալու պայմանով հաղորդել են ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները, քանի որ այդ տեղեկատվությունը գաղտնի է հանդիսանում: Հարստացման համալիրը, որը գտնվում է գետնի տակ` Թեհրանից 322կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է 6 տարի առաջ: Իրանն արդեն ՄԱԿ-ի տեսուչների երեք խմբերի ստիպել է հեռանալ օբյեկտից եւ մերժում է հսկողության վերաբերյալ բանակցությունները: ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսին Նատանզայում աշխատում էր 5000 ցենտրիֆուգ` 1000-ով ավելի, քան փետրվարին, եւ եւս 2000-ը պատրաստ են շարք մտնելու: Փորձագետների մեծ մասը ենթադրում են, որ Իրանի կողմից փետրվարին կուտակված հարստացված ուրանն արդեն բավական է հեռանկարում մեկ միջուկային ռումբ ստեղծելու համար, հաղորդում է ISRA.com պորտալը:

No comments: