Tert.am. 15-8-2009- Վերջին շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած հայկական կայքերի վրա ադրբեջանական հակերների հարձակումների թեման շարունակում է արդիական մնալ։ Ոմանք համարում են, որ աղմուկը տեղին չէ, ոմանք նշում են, որ անհանգստանալու առիթ իսկապես կա։
Այս առնչությամբ Tert.am-ը նաև նամակներ է ստանում, այդ թվում նաև արտերկրներում ապրող մեր հայրենակիցներից։
Մեզ հղած նամակում ոլորտի փորձագետ Արմեն Դարբինյանն անդրադարձ է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքը կոտրելու խնդրին։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում երեկ տեղեկատվություն էր զետեղվել, որտեղ հերքվում էր Smart Systems ընկերության նախագահ Ստեփան Ասլանյանի հայտարարությունն այն մասին, որ նախարարության կայքը ջարդվել է ադրբեջանցի հակերների կողմից։ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «նախարարության էլեկտրոնային կայքը հակերների կողմից, այդ թվում՝ ադրբեջանցի, չի ենթարկվել հարձակման և չի ջարդվել»։
Արմեն Դարբինյանն այդ կապակցությամբ իր նամակում, մասնավորապես, ասել է.
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում զանգվածային կերպով հայկական կայքեր են կոտրվել, որոնք պատկանում են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ պետական կառույցների: Տուժածների թվում հայտնվել է նաև Մոսկվայի հայերի կայքը, որով զբաղվում եմ անձամբ ես:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կայքում տեղակայված նորությունը, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը չի ջարդվել, ինձ մոտ ոչ պակաս զարմանք առաջացրեց: Որոնողական համակարգերում կայքի էջերի պարզ ինդեքսավորման ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կան բազմաթիվ կայքէջեր, որոնք չեն կարող առնչություն ունենալ գործադիր իշխանության տվյալ մարմնի գործունեության հետ: Դա ապացուցելու համար տրամադրում եմ Google որոնողական համակարգում գտնվող հետևյալ հասցեն`
http://www.google.am/search?q=site:mineconomy.am/webmail&hl=ru&rlz=1T4GZAZ_enAM238AM238&start=0&sa=N:
Այդ էջերի թվում կարելի է հանդիպել նույնիսկ ոմն Մուհամեդի բլոգի: Հանուն արդարության պետք է նշեմ, որ Smart Systems-ի տնօրենը նույնպես սխալվում է իր բերած փաստերում, քանի որ որոնողական համակարգում զետեղված նյութերը չէին կարող տեղակայված լինել ուրբաթ օրը կամ դրանից հետո, դրանք տեղակայվել էին ավելի վաղ: Հաշվի առնելով հայկական ինտերնետում ստեղծված իրավիճակը` մենք կայքերի վրա նման հարձակումներն անտեսելու իրավունք չունենք: Հարկ է ընդունել մեր սխալները` դրանք ապագայում չկրկնելու համար»:
Մեզ հետ զրույցում «Helix Consulting» ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի վրա հարձակում եղել է, սակայն ոչ թե կայքն են ջարդել, այլ կայքի Webmail–ը, որը երրորդ կողմի պատրաստված արտադրանք է։ Նա նաև ավելացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի այցելուներին կայքը այցելելու ժամանակ ոչ մի վտանգ չի սպառնացել։
Անդրադառնալով կայքերի անվտանգությանը՝ Մխիթարյանը նշեց, որ համապատասխան քայլեր կատարվել են պատասխանատու մարմինների կողմից և շարունակում են կատարվել։
«Տեղեկատվական անվտանգությունը շարունակական գործընթաց է, հարձակումներն ավելի բարդ տեսք ունեն, այդ իսկ պատճառով պետք է անընդհատ կատարելագործել անվտանգության համակարգերը», - Tert.am–ի հետ զրույցում ասել է փորձագետը։Sunday, August 16, 2009
Անդրադարձ ինտերնետային հարձակումներին. կարծիքներ և մեկնաբանություններ
Tert.am. 15-8-2009- Վերջին շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած հայկական կայքերի վրա ադրբեջանական հակերների հարձակումների թեման շարունակում է արդիական մնալ։ Ոմանք համարում են, որ աղմուկը տեղին չէ, ոմանք նշում են, որ անհանգստանալու առիթ իսկապես կա։
Այս առնչությամբ Tert.am-ը նաև նամակներ է ստանում, այդ թվում նաև արտերկրներում ապրող մեր հայրենակիցներից։
Մեզ հղած նամակում ոլորտի փորձագետ Արմեն Դարբինյանն անդրադարձ է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքը կոտրելու խնդրին։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում երեկ տեղեկատվություն էր զետեղվել, որտեղ հերքվում էր Smart Systems ընկերության նախագահ Ստեփան Ասլանյանի հայտարարությունն այն մասին, որ նախարարության կայքը ջարդվել է ադրբեջանցի հակերների կողմից։ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «նախարարության էլեկտրոնային կայքը հակերների կողմից, այդ թվում՝ ադրբեջանցի, չի ենթարկվել հարձակման և չի ջարդվել»։
Արմեն Դարբինյանն այդ կապակցությամբ իր նամակում, մասնավորապես, ասել է.
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում զանգվածային կերպով հայկական կայքեր են կոտրվել, որոնք պատկանում են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ պետական կառույցների: Տուժածների թվում հայտնվել է նաև Մոսկվայի հայերի կայքը, որով զբաղվում եմ անձամբ ես:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կայքում տեղակայված նորությունը, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը չի ջարդվել, ինձ մոտ ոչ պակաս զարմանք առաջացրեց: Որոնողական համակարգերում կայքի էջերի պարզ ինդեքսավորման ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կան բազմաթիվ կայքէջեր, որոնք չեն կարող առնչություն ունենալ գործադիր իշխանության տվյալ մարմնի գործունեության հետ: Դա ապացուցելու համար տրամադրում եմ Google որոնողական համակարգում գտնվող հետևյալ հասցեն`
http://www.google.am/search?q=site:mineconomy.am/webmail&hl=ru&rlz=1T4GZAZ_enAM238AM238&start=0&sa=N:
Այդ էջերի թվում կարելի է հանդիպել նույնիսկ ոմն Մուհամեդի բլոգի: Հանուն արդարության պետք է նշեմ, որ Smart Systems-ի տնօրենը նույնպես սխալվում է իր բերած փաստերում, քանի որ որոնողական համակարգում զետեղված նյութերը չէին կարող տեղակայված լինել ուրբաթ օրը կամ դրանից հետո, դրանք տեղակայվել էին ավելի վաղ: Հաշվի առնելով հայկական ինտերնետում ստեղծված իրավիճակը` մենք կայքերի վրա նման հարձակումներն անտեսելու իրավունք չունենք: Հարկ է ընդունել մեր սխալները` դրանք ապագայում չկրկնելու համար»:
Մեզ հետ զրույցում «Helix Consulting» ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի վրա հարձակում եղել է, սակայն ոչ թե կայքն են ջարդել, այլ կայքի Webmail–ը, որը երրորդ կողմի պատրաստված արտադրանք է։ Նա նաև ավելացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի այցելուներին կայքը այցելելու ժամանակ ոչ մի վտանգ չի սպառնացել։
Անդրադառնալով կայքերի անվտանգությանը՝ Մխիթարյանը նշեց, որ համապատասխան քայլեր կատարվել են պատասխանատու մարմինների կողմից և շարունակում են կատարվել։
«Տեղեկատվական անվտանգությունը շարունակական գործընթաց է, հարձակումներն ավելի բարդ տեսք ունեն, այդ իսկ պատճառով պետք է անընդհատ կատարելագործել անվտանգության համակարգերը», - Tert.am–ի հետ զրույցում ասել է փորձագետը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment