«Առավոտ» -18-8-2009- Նորաձեւությամբ չափից ավելի հրապուրված կանայք շատ հաճախ իրենց վրա ծիծաղելու առիթներ են տալիս: Բարձրակրունկ կոշիկներով վազքի մրցումն էլ դրանցից մեկն է: Մանավանդ որ, դրանք անցկացվում են տարբեր երկրներում ու մասնակիցների պակաս դեռ ոչ մի անգամ չի զգացվել:
Բարձրակրունկ կոշիկներով վազող կանանց վերջին մրցումներից մեկը կազմակերպվել է Շվեդիայի մայրաքաղաքում: Ամենաարժանավորներին ընտրելու համար կազմակերպիչները խիստ պահանջներ էին դրել. կրունկի նվազագույն բարձրությունը պետք է լիներ առնվազն 9 սմ: Հայտնի է, որ գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպիսի կրունկներով քայլել անգամ չեն կարող, էլ ուր մնաց վազելը: Սակայն վաղ առավոտից տարբեր քաղաքներից ժամանած հարյուրավոր աղջիկներ հավաքվել էին Ստոկհոլմի կենտրոնում, որտեղ տրվելու էր մեկնարկը, եւ պատրաստ էին պայքարել գլխավոր մրցանակին՝ 1000 եվրոյին տիրելու համար: Նրանց չէր կանգնեցրել նույնիսկ անձրեւը:
Երբ տրվեց մեկնարկը, բարձրակրունկ գեղեցկուհիները միմյանց հրմշտելով սլացան առաջ՝ քաջ գիտակցելով, որ հաղթանակը հեշտ չի տրվելու: Ի վերջո, հաղթահարելով բոլոր դժվարություններն ու արգելքները, եզրագիծն առաջինը հատեց Էլին Բյերրեն՝ Կրիստիանստադ քաղաքից:Wednesday, August 19, 2009
Վազք՝ բարձրակրունկ կոշիկներով
«Առավոտ» -18-8-2009- Նորաձեւությամբ չափից ավելի հրապուրված կանայք շատ հաճախ իրենց վրա ծիծաղելու առիթներ են տալիս: Բարձրակրունկ կոշիկներով վազքի մրցումն էլ դրանցից մեկն է: Մանավանդ որ, դրանք անցկացվում են տարբեր երկրներում ու մասնակիցների պակաս դեռ ոչ մի անգամ չի զգացվել:
Բարձրակրունկ կոշիկներով վազող կանանց վերջին մրցումներից մեկը կազմակերպվել է Շվեդիայի մայրաքաղաքում: Ամենաարժանավորներին ընտրելու համար կազմակերպիչները խիստ պահանջներ էին դրել. կրունկի նվազագույն բարձրությունը պետք է լիներ առնվազն 9 սմ: Հայտնի է, որ գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպիսի կրունկներով քայլել անգամ չեն կարող, էլ ուր մնաց վազելը: Սակայն վաղ առավոտից տարբեր քաղաքներից ժամանած հարյուրավոր աղջիկներ հավաքվել էին Ստոկհոլմի կենտրոնում, որտեղ տրվելու էր մեկնարկը, եւ պատրաստ էին պայքարել գլխավոր մրցանակին՝ 1000 եվրոյին տիրելու համար: Նրանց չէր կանգնեցրել նույնիսկ անձրեւը:
Երբ տրվեց մեկնարկը, բարձրակրունկ գեղեցկուհիները միմյանց հրմշտելով սլացան առաջ՝ քաջ գիտակցելով, որ հաղթանակը հեշտ չի տրվելու: Ի վերջո, հաղթահարելով բոլոր դժվարություններն ու արգելքները, եզրագիծն առաջինը հատեց Էլին Բյերրեն՝ Կրիստիանստադ քաղաքից:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment