Sunday, August 23, 2009

«Microsoft»-ը, «Yahoo»-ն և «Amazon»-ը համատեղ պայքար են սկսում «Google»-ի դեմ

Ինտերնետային բիզնեսի երեք հսկաներ կոալիցիա են ձևավորում, որպեսզի դիմադրեն «Google»-ի փորձերին` ստեղծել վիրտուալ գրադարան, որը կարող է դառնալ ամենախոշորն աշխարհում: «Amazon», «Microsoft» և «Yahoo» ընկերությունները ծրագրում են միավորել իրենց ջանքերը` ստեղծելու համար այլընտրանքային ռեսուրս, որը պետք է ղեկավարի «Internet Archive» ընկերությունը: Ինչպես հայտնում է BBC-ն, նրանք դեմ են այնպիսի գործարքների իրավաբանական ձևակերպմանը, որոնք հնարավորություն կտան «Google»-ին դառնել սքան (scan) արված գրեքերի մեծամասնության գլխավոր աղբյուրը:2008 թ. «Google»-ը համաձայնության եկավ այն հրատարակիչների և հեղինակների հետ, որոնք գրքեր սքան անող որոնման համակարգին` «Google»-ին, մեղադրում էին հեղինակային իրավունքների խախտման համար: «Google»-ը համաձայնեց 125 մլն դոլար վճարել` ստեղծելու համար գրքերի նկատմամբ հեղինակային իրավունքների տվյալների բազա, որում հեղինակները և հրատարակիչները կարող էին գրանցել իրենց աշխատանքները և պարգևատրում ստանալ: Ենթադրվում էր, որ հեղինակային իրավունք ունեցողները կստանային վաճառքից ստացված եկամտի 70 տոկոսը, իսկ մնացած 30 տոկոսը կմնար «Google»-ին: Ըստ այդ համաձայնության` «Google»-ին էր վերապահվում այն ստեղծագործությունները թվայնացնելու իրավունքը, որոնց նկատմամբ իրավունքներ ունեցող անձինք որոշված չեն:www.rbc.ru կայքի փոխանցմամբ` այս գործարքի նկատմամբ առարկությունները պետք է ներկայացվեն մինչ սեպտեմբերի 4-ը: Եթե դատարանը պաշտպանի «Google»-ին, ապա դրանով կօրինականացվի վերջինիս մենաշնորհը 20-րդ դ.-ում լույս տեսած մեծաթիվ գրքերի նկատմամբ:«Internet Archive»-ը ոչ արևտրային կազմակերպություն է, որը նաև զբաղվում է գրքերի սքնավորմամբ: Մինչ այժմ ընկերությունն արդեն ավելի քան 1,5 մլն գիրք է թվայնացրել: Այս գրքերը հասանելի են բոլորին:«Microsoft»-ը և «Yahoo» արդեն հաստատել են, որ մասնակցելու են դաշինքին, որը պետք է դիմակայի «Google»-ին: Պաշտոնապես այս կոալիցիան դեռևս ձևավորված չէ:

No comments: